00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ նախագահը Ճապոնիային առաջարկել է միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին
Բաժանորդագրվել
Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու նպատակով Ճապոնիայի տրամադրած աջակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորությունները` առաջարկելով Ճապոնիային միանալ դրան։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Նշվում է, որ Սիմոնյանն այսօր ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին` կարևորելով դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին և մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաև հայոց լեզուն սովորելու դեսպանի պատրաստակամությունը:
© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին
Председатель Национального собрания Армении Ален Симонян встретился с Чрезвычайным и полномочным послом Японии Масанори Фукусимой (2 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին
Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է։ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հստակ ուղերձները տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության անընդունելիության վերաբերյալ։ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով Ճապոնիայի հատկացրած 2 միլիոն ԱՄՆ դոլար անհետաձգելի օգնության համար։
Աժ նախագահը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը կմասնակցի 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպոյին:
Լրահոս
0