https://arm.sputniknews.ru/20231031/haeki-gvortsuneutjan-zhamkety-minchev-2036-tvakany-erkaradzgelu-hamar-202-mlrd-dram-e-petq-68009251.html
ՀԱԷԿ–ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար 20,2 մլրդ դրամ է պետք
ՀԱԷԿ–ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար 20,2 մլրդ դրամ է պետք
Sputnik Արմենիա
Գնել Սանոսյանի խոսքով` 2024 թվականին էներգետիկայի ոլորտում բավական մեծ աշխատանքներ են նախանշված 58.3 միլիարդ դրամով։ 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T16:04+0400
2023-10-31T16:04+0400
2023-10-31T16:14+0400
հայաստան
ատոմակայան
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35407513_0:84:1600:984_1920x0_80_0_0_066b2b57c5e36063c6e3944c36e2b934.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին նախատեսում է սկսել ատոմակայանի գործունեության ժամկետի կրկնակի երկարացման ծրագիրը։ Այս մասին 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը։Նախարարի խոսքով` ծրագրի նպատակն է, որ ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով ու թույլտվություններով երկարացվի մինչև 2036 թվականը։«Այդ նպատակի համար նախատեսվել է 20,2 մլրդ դրամ»,- ասաց նա։«Ռուսատոմ Սերվիսը» Հայաստանին կօգնի ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման հարցումՄիևնույն ժամանակ նախարարը նշեց, որ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը արդեն մի քանի տարի է շարունակվում է, և մի շարք աշխատանքներ շարունակելու ու ավարտելու համար 2024 թվականի բյուջեով նախատեսվել է 7 միլիարդ դրամ։Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ 2024 թվականին էներգետիկայի ոլորտում բավական մեծ աշխատանքներ են նախանշված 58.3 միլիարդ դրամ գումարով։ Իսկ գումարների մեծ մասը նախատեսված է ենթավարկերով։«Այդ գումարի հիմնական մասը ոլորտում կապիտալ ծրագրերի համար է (57.4 միլիարդ դրամ)։ Մասնավորապես ունենք էներգետիկական համակարգի զարգացման խոշոր ծրագիր, որի մեջ ներառվում են ինչպես մի շարք ենթակայանների վերակառուցումները կամ աշխատանքների շարունակումը, այնպես էլ հաջորդ տարի կավարտենք մրցութային գործընթացները և կսկսենք Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները»,–ընդգծեց նախարարը։Նա նշեց, որ հույս կա Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի առնվազն մեկի սկսելու մասով, քանի որ արդեն կան երկու ընկերություններ, որոնք պետք է գնառաջարկ ներկայացնեն։ՀՀ-ում նոր ատոմակայանի տարբերակներից լավագույնս մշակվել է ռուսական նախագիծը. ՍարգսյանՀիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ֆինանսավորվել է ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցներով) այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Այս տարի կառավարությունը որոշեց վերազինել կայանը, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2036 թվականը:ԱՄՆ–ն կմասնակցի նոր ԱԷԿ-ի անվտանգության գնահատման աշխատանքներին. ՀՀ կառավարությունը դեմ չէ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35407513_89:0:1512:1067_1920x0_80_0_0_82611eb9bcf25445df12c9492be2165a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ատոմակայան, գնել սանոսյան
հայաստան, ատոմակայան, գնել սանոսյան
ՀԱԷԿ–ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար 20,2 մլրդ դրամ է պետք
16:04 31.10.2023 (Թարմացված է: 16:14 31.10.2023) Գնել Սանոսյանի խոսքով` 2024 թվականին էներգետիկայի ոլորտում բավական մեծ աշխատանքներ են նախանշված 58.3 միլիարդ դրամով։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին նախատեսում է սկսել ատոմակայանի գործունեության ժամկետի կրկնակի երկարացման ծրագիրը։ Այս մասին 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը։
Նախարարի խոսքով` ծրագրի նպատակն է, որ ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով ու թույլտվություններով երկարացվի մինչև 2036 թվականը։
«Այդ նպատակի համար նախատեսվել է 20,2 մլրդ դրամ»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը արդեն մի քանի տարի է շարունակվում է, և մի շարք աշխատանքներ շարունակելու ու ավարտելու համար 2024 թվականի բյուջեով նախատեսվել է 7 միլիարդ դրամ։
Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ 2024 թվականին էներգետիկայի ոլորտում բավական մեծ աշխատանքներ են նախանշված 58.3 միլիարդ դրամ գումարով։ Իսկ գումարների մեծ մասը նախատեսված է ենթավարկերով։
«Այդ գումարի հիմնական մասը ոլորտում կապիտալ ծրագրերի համար է (57.4 միլիարդ դրամ)։ Մասնավորապես ունենք էներգետիկական համակարգի զարգացման խոշոր ծրագիր, որի մեջ ներառվում են ինչպես մի շարք ենթակայանների վերակառուցումները կամ աշխատանքների շարունակումը, այնպես էլ հաջորդ տարի կավարտենք մրցութային գործընթացները և կսկսենք Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները»,–ընդգծեց նախարարը։
Նա նշեց, որ հույս կա Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի առնվազն մեկի սկսելու մասով, քանի որ արդեն կան երկու ընկերություններ, որոնք պետք է գնառաջարկ ներկայացնեն։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ֆինանսավորվել է ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցներով) այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Այս տարի կառավարությունը որոշեց վերազինել կայանը, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2036 թվականը: