00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ոստիկանին հարվածելու համար 33-ամյա քաղաքացու նկատմամբ տնային կալանք է կիրառվել

© SputnikԲողոքի ակցիա. Երևան, սեպտեմբերի 22
Բողոքի ակցիա. Երևան, սեպտեմբերի 22 - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Բողոքի ակցիա. Երևան, սեպտեմբերի 22
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն պարզել է, որ Վաղարշապատի բնակիչը պոկել է տեսանկարահանող սարքերի էլեկտրական սնուցման լարերը ու փախել։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային ակցիաների մասնակիցներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ 33-ամյա անձի կողմից ոստիկանին հարվածելու և նրա ծառայողական գործունեությունը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է։
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վաղարշապատ քաղաքի բնակիչը ինքնությունը չպարզված այլ անձանց հետ սեպտեմբերի 22-ին Երևանի Ամիրյան 5 հասցեում մասնակցել է զանգվածային ակցիանների։
Այդ ընթացքում նա ձեռքով պոկել է հիշյալ հասցեում գործող համակարգչային ակումբի արտաքին պատին ամրացված տեսանկարահանող սարքերի էլեկտրական սնուցման լարերը:
Երբ ահազանգով դեպքի վայր է մեկնել ոստիկանության ծառայողը և մոտեցել 33-ամյա տղամարդուն, վերջինս անմիջապես դիմել է փախուստի։
«Չենթարկվելով իրեն հետապնդող ոստիկանության աշխատակցի՝ կանգ առնելու օրինական պահանջին` վերջինիս ծառայողական գործունեությունը խոչընդոտելու նպատակով տղամարդը երկու ձեռքով հարվածել է ոստիկանի ծնոտին, ինչից հետո վրա է հասել խմբի անդամներից՝ դեռևս ինքնությունը չպարզված անհայտ անձը, որը նույնպես ձեռքով մեկ անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին՝ վերջինիս պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ»,– ասված է հաղորդագրությունում:
Պայմանավորված այն հանգամանքով, որ համակարգչային ակումբի տնօրենը բողոք չի ներկայացրել, իսկ նրան պատճառված վնասի չափը չի գերազանցել 500 հազար դրամը, Վաղարշապատի 33-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի միայն 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված գրավով՝ 3,000,000 դրամի չափով։
Վարույթի նյութերը` 33-ամյա տղամարդու վերաբերյալ մեղադրական եզրակացութամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:
Խմբի մյուս՝ ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
Ցույցերին մասնակցելու մեղադրանքով ոստիկանությունը կալանավորել է արցախցի 2 երիտասարդի
Լրահոս
0