Հայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
16:20 23.10.2023 (Թարմացված է: 16:22 23.10.2023)
© Photo : Российско-Армянский центр гуманитарного реагированияՀայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
Հայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
Բաժանորդագրվել
Կենտրոնի որակավորման բարձրացման ծրագիրը ստացել է քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության պաշտոնական հավատարմագրումը:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները վերապատրաստվել են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուսումնավարժական կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը:
© Photo : Российско-Армянский центр гуманитарного реагированияՀայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
Հայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
Կենտրոնի մեթոդիստների կողմից մշակված «Վթարափրկարարական աշխատանքների իրականացում փլատակներում, ավերված շենքերում և շինություններում» որակավորման բարձրացման ծրագիրը վերջերս ստացել է քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության պաշտոնական հավատարագրումը:
© Photo : Российско-Армянский центр гуманитарного реагированияՀայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
Հայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
«Սա հավաստում է, որ կենտրոնի կրթական գործունեությունը համապատասխանում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում մասնագիտական պատրաստվածության միջազգային չափանիշներին», - նշված է հաղորդագրության մեջ:
© Photo : Российско-Армянский центр гуманитарного реагированияՀայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
Հայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանում ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2015 թվականի մայիսին ստորագրված համաձայնագրի հիման վրա: