00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել բնակչությանը

© AP Photo / Jonathan ErnstՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Ջո Բայդեն
Բաժանորդագրվել
ԱՄՆ առաջնորդը խոսել է Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հակամարտությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելը կենսական նշանակություն ունի ամերիկյան անվտանգության համար, և ԱՄՆ-ն մտադիր չէ դադարեցնել այն։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեկ երեկոյան հանդես գալով համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձով։
«Գիտեմ, որ կարող է թվալ, թե այդ հակամարտությունները (ուկրաինական և պաղեստինա-իսրայելական. խմբ) հեռու են։ Բնական հարց է` ինչո՞ւ դա պետք է նշանակություն ունենա Ամերիկայի համար: Թույլ տվեք ասել, թե ինչու Իսրայելի և Ուկրաինայի հաջողության ապահովումը կենսական նշանակություն ունի ամերիկյան ազգային անվտանգության համար», - ասել է ամերիկացի առաջնորդը։
ԱՄՆ-ն մտադիր է Իսրայելին «Երկաթե գմբեթ» երկու համակարգ վերադարձնել. ԶԼՄ
Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքում է, որ Ուկրաինան իրական պետականություն ունի կամ երբևէ ունեցել է, և հիշեցրել Է Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ Կիևը մեկ շաբաթից ավել չէր դիմանա, եթե Արևմուտքը դադարեցներ աջակցությունը Ուկրաինային: Բայց մենք այն չենք դադարեցնում», - ասել է Բայդենը:
Բացի այդ, նա ուշադրություն է դարձրել Պուտինի այն խոսքերին, որ Լեհաստանի արևմտյան հողերը «Ռուսաստանի նվերն են», ինչպես նաև ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որը Մերձբալթյան երկրներն անվանել է ռուսական նահանգներ: Նրանք բոլորը ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են», - հիշեցրել է ամերիկացի առաջնորդը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայում Ռուսաստանի հետ ռազմական բախման չի ձգտում:
«Մենք չենք ձգտում, որ ամերիկյան զորքերը կռվեն Ռուսաստանում կամ Ռուսաստանի դեմ», - ասել է նա` հավելելով, որ եթե Ռուսաստանը հարձակվեր ՆԱՏՕ-ի ամերիկացի դաշնակցի վրա, ԱՄՆ-ն կպաշտպաներ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թիզը: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը իրադարձությունների նման զարգացում չէր ցանկանա։
Նա անդրադարձել է նաև Իսրայելի և Պաղեստինի հակամարտությանը։
«Մենք չենք կարող հրաժարվել խաղաղության հասնելու փորձերից, չենք կարող հրաժարվել երկու պետությունների հայեցակարգի շրջանակներում լուծումներ գտնելու փորձերից։ Ե՛վ Իսրայելը, և՛ Պաղեստինը արժանի են ապրել անվտանգ, արժանապատվության զգացումով և խաղաղության մեջ», - ասել է ԱՄՆ առաջնորդը։
Բայդենը նշել է, որ Իսրայելի իշխանություններին կոչ է արել «չկուրանալ կատաղությունից»։
Ինչ վերաբերում Է Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող ֆինանսական օգնությանը, ապա Բայդենն այն անվանել է «խելամիտ ներդրում», որն ապագայում դիվիդենտներ կբերի նոր սերունդներին:
Նա նշել է, որ ամերիկյան ազգային անվտանգության կարիքները ֆինանսավորելու համար վաղը հրատապ բյուջետային հարցում կուղարկի Կոնգրես։
Սպիտակ տան ղեկավարը կոնկրետ թվեր չի ներկայացրել, սակայն «Reuters»–ի զրուցակիցների տվյալներով՝ նա մտադիր է Կոնգրեսին դիմել, որ դաշնային բյուջեից 100 մլրդ դոլար հատկացվի` 60 մլրդ դոլար՝ Ուկրաինայի, 10 մլրդ դոլար` Իսրայելի, 30 մլրդ դոլար` Թայվանի համար։
Իսրայելը որոշել է տարհանել Լիբանանի սահմանին գտնվող քաղաքի բնակիչներին
Լրահոս
0