00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բլինկենը Իսրայել իր 2-րդ այցի ընթացքում կհանդիպի ՊՆ ղեկավարի և ընդդիմության առաջնորդի հետ

© AP Photo / Petr David Josek, PoolԷնթոնի Բլինկեն
Էնթոնի Բլինկեն - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Էնթոնի Բլինկեն
Բաժանորդագրվել
Բլինկենը մտադիր է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և երկրի նախագահ Իցհակ Հերցոգի հետ:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայել իր երկրորդ այցի ընթացքում հանդիպում կունենա Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հետ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, որի անունը չի նշվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բլինկենը երկուշաբթի կրկին ժամանել է Թել Ավիվ:
Իր հերթական այցի ընթացքում նա մտադիր է հանդիպել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և երկրի նախագահ Իցհակ Հերցոգի հետ:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբների հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Բացի այդ, զանգվածային հրթիռային հարվածներից հետո կազմակերպության գրոհայինները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Իսրայելի կողմից Գազայի հարավի համար հումանիտար հրադադար է սպասվում
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողությունը։
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։
Լրահոս
0