https://arm.sputniknews.ru/20231013/lukashenkvon-hajtararel-e-vor-hajastany-misht-che-vor-iren-gvortsynkervoj-pes-e-pahum-67237207.html
Լուկաշենկոն հայտարարել է՝ Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում
Լուկաշենկոն հայտարարել է՝ Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահը կարծում է, որ ԱՊՀ–ի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծեն քաղաքական այն գործիչների սերունդները, որոնք ծնվել և դաստիարակվել են Խորհրդային... 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T13:58+0400
2023-10-13T13:58+0400
2023-10-13T14:51+0400
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
հայաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67234855_0:0:3200:1799_1920x0_80_0_0_75bb94320a3f21ec5a657d2eb12995de.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բիշքեկում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը «միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»։ Նրա խոսքերն է մեջբերում «ԲԵԼՏԱ» գործակալությունը։Ավելի վաղ Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Արևմուքը չի հրաժարվում ԱՊՀ երկրները «տարբեր կողմեր սասանելու», թուլացնելու և իր շահերին ենթարկեցնելու փորձերից։ Նա համախոհ երկրների հետ միասնության և համագործակցության կոչ է արել, ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում միայն ուժն են հարգում։ Այդ կապակցությամբ Լուկաշենկոն հիշել է նաև ԽՍՀՄ ժամանակները, երբ նրանից «վախենում էին բոլորը»։Նա ընդգծել է, որ չի կարելի հանգիստ հետևել կողքից, այլապես «մեզ պարզապես կտոր–կտոր կանեն», իսկ կտուժեն նախևառաջ հասարակ մարդիկ։«Այդ պատճառով, մենք` պետության ղեկավարներս, պետք է կատարենք մեր ընտրողների կամքը։ Համենայնդեպս՝ կատարել և լուծել այն խնդիրները, որոնք խոստացել ենք», – ասել է Բելառուսի նախագահը։Նա նաև նշել է, որ ԱՊՀ–ի առջև ծառացած խնդիրները պետք է լուծեն հենց այս սերնդի քաղաքական գործիչները, որոնք ծնվել և դաստիարակվել են Խորհրդային Միությունում։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67234855_177:0:2908:2048_1920x0_80_0_0_0cf3c7b5a9052acca7214309b674f8ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
Լուկաշենկոն հայտարարել է՝ Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում
13:58 13.10.2023 (Թարմացված է: 14:51 13.10.2023) Բելառուսի նախագահը կարծում է, որ ԱՊՀ–ի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծեն քաղաքական այն գործիչների սերունդները, որոնք ծնվել և դաստիարակվել են Խորհրդային Միությունում։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բիշքեկում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը «միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»։ Նրա խոսքերն է մեջբերում «ԲԵԼՏԱ» գործակալությունը։
Ավելի վաղ Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Արևմուքը չի հրաժարվում ԱՊՀ երկրները «տարբեր կողմեր սասանելու», թուլացնելու և իր շահերին ենթարկեցնելու փորձերից։ Նա համախոհ երկրների հետ միասնության և համագործակցության կոչ է արել, ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում միայն ուժն են հարգում։ Այդ կապակցությամբ Լուկաշենկոն հիշել է նաև ԽՍՀՄ ժամանակները, երբ նրանից «վախենում էին բոլորը»։
«Սկզբում մեր միությունից դուրս եկավ Վրաստանը, դե–ֆակտո մեզ հետ չէ Ուկրաինան։ Մեծ հարցեր կան Մոլդովայի հետ կապված։ Ոչ միշտ է գործընկերոջ պես, ցավոք, իրեն պահում Հայաստանը», – ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ չի կարելի հանգիստ հետևել կողքից, այլապես «մեզ պարզապես կտոր–կտոր կանեն», իսկ կտուժեն նախևառաջ հասարակ մարդիկ։
«Այդ պատճառով, մենք` պետության ղեկավարներս, պետք է կատարենք մեր ընտրողների կամքը։ Համենայնդեպս՝ կատարել և լուծել այն խնդիրները, որոնք խոստացել ենք», – ասել է Բելառուսի նախագահը։
Նա նաև նշել է, որ ԱՊՀ–ի առջև ծառացած խնդիրները պետք է լուծեն հենց այս սերնդի քաղաքական գործիչները, որոնք ծնվել և դաստիարակվել են Խորհրդային Միությունում։