00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
8 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Մարիա Զախարովա
ԱՄՆ-ն աննախադեպ եռանդով է «բռնել» Հայաստանին.
19:26
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումը որևէ արդարացում չունի. Իրանի ԳՇ պետ

© Photo : IRNAՄոհամմադ Հոսեյն Բաղերի
Մոհամմադ Հոսեյն Բաղերի - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Մոհամմադ Հոսեյն Բաղերի
Բաժանորդագրվել
Իրանի ԶՈւ ԳՇ պետը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում լիակատար խաղաղություն կհաստատվի առանց աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանագծերի փոփոխության
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումը որևէ արդարացում չունի։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին։
Նա նշել է, որ Իրանը հարգում է կովկասյան իր երկու հարևաններին` Հայաստանին ու Ադրբեջանին, ու հավելել, որ իրենց համար կարևոր է երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանում։
«Այն, ինչ մինչև հիմա արել է Ադրբեջանը, իր տարածքային ամբողջականության վերականգնում է եղել։ Անշուշտ, այդ տարածքների փոքրամասնությունները պետք է խաղաղ ապրեն և մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներ ունենան»,– ասել է Բաղերին։
Նա հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում լիակատար խաղաղություն կհաստատվի առանց տարածաշրջանի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանագծերի փոփոխության։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0