00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Հայաստանի հարցում. Զախարովա

© SputnikԵՄ առաքելության մեքենաները Արցախ–Գորիս ճանապարհին` արցախցիների բռնի տեղահանման օրերին
ԵՄ առաքելության մեքենաները Արցախ–Գորիս ճանապարհին` արցախցիների բռնի տեղահանման օրերին - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` ԵՄ–ի խոստումները հանգեցրել են միայն սադրանքների և իրավիճակի սրման։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական միությունը վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Հայաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` ԵՄ–ն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն ոչ միայն Բալկաններում, այլև Հայաստանում։
«Մեծ խոստումներ տվեցին, բայց ոչինչ չարեցին բացի սադրանքներից, որոնք էլ հանգեցրին իրավիճակի սրման։ Այդ ամենը կարելի էր և պետք էր լուծել իրավական, քաղաքական առումով` հաշվի առնելով իրավիճակի բոլոր պատմական յուրահատկությունները»,– ասաց Զախարովան։
Հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում ԵՄ առաքելության գործողությունները, մասնավորապես, ԼՂ–ում ստեղծված իրավիճակի կոնտեքստում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց` եվրոպական դիտորդները ամենաստոր դիրքն են բռնել։ Դիվանագետի խոսքով` սկզբում նրանք Հայաստանին խոստումներ տվեցին, հետո Երևանին ներքաշեցին հերթական ծուղակը, դրանից հետո էլ դարձան իրավիճակի լուռ դիտորդներ։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին
ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհից Հայաստանին հետ էր պահում հենց Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Զախարովայի խոսքով` Բրյուսելն առաջին«երգիչներից» էր, թե պետք չէ կատարել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել էին Մոսկվան, Երևանն ու Բաքուն, այլ պետք է գնալ հատուկ ճանապարհով։
«Ցավոք, մենք հիմա տեսնում ենք, թե ուր բերեց այս հատուկ ճանապարհը, և, թե ինչպես են ռուս խաղաղապահները հանդես եկել որպես միջնորդ հրադադարի հասնելու հարցում։ Այդ ամենը տեսել է նաև Եվրամիությունը»,– նշեց նա։
Հիշեցնենք` փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան:
Լրահոս
0