00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի և ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունը լիովին երաշխավորում է ՀՀ անվտանգությունը. Պեսկով

© Sputnik / Илья ПиталевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Բաժանորդագրվել
Պեսկովի խոսքով` ՀՀ գործող ղեկավարության նկատմամբ լրացուցիչ հարցեր կծագեն։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան հերքում է Երևանի մեղադրանքներն այն մասին, որ երկկողմանի գործընկերության և ՀԱՊԿ մեխանիզմները իբրև բավարար չէին Հայաստանը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀՀ խորհրդարանն այսօրվա նիստի ժամանակ վավերացրեց Հռոմի ստատուտը։
«Մենք բացարձակ համաձայն չենք ՀՀ վարչապետ Փաշինյանի խոսքերի հետ, թե Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը կապված էր երկրի անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ–ի անբավարար «գործիքակազմի» և հայ–ռուսական գործընկերության հետ։ Դա այդպես չէ։ Կարծում եմ, որ Հայաստանում ամեն դեպքում մեծ մասը հասկանում է, որ ՀԱՊԿ գործիքակազմն ու հայ–ռուսական գործընկերությունը ներկա պահին բացարձակապես անփոխարինելի են», – ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ՀՀ գործող ղեկավարության նկատմամբ լրացուցիչ հարցեր կծագեն, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին։
«Դա ճիշտ որոշում չէր»,–նշել է Պեսկովը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ–ն այսօր վավերացրեց Հռոմի ստատուտը։
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը սկսել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը` բացատրելով դա նրանով, որ Երևանը նոր կարգավիճակում կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում 2021-2022 թվականներին ՀՀ տարածք ներխուժելու ընթացքում)։
Փաստաթղթերը մինչ օրս չեն օգնել պատժել Բաքվին. Խաչիկյանը՝ Հռոմի ստատուտի մասին
2023 թվականի մարտի 24-ին ՀՀ ՍԴ–ն Հռոմի ստատուտը ճանաչեց երկրի մայր օրենքին համապատասխանող։ Մոսկվան չափազանց բացասական ընդունեց Հռոմի ստատուտին միանալու` պաշտոնական Երևանի ծրագրերը։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարեցին, որ դա երկկողմ հարաբերությունների համար ամենաբացասական հետևանքներն է ունենալու, քանի որ «հայ գործընկերներին ի սկզբանե բացատրել էին Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիությունը այն պայմաններում, երբ այդ կառույցը «կալանքի օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ»։
Հայաստանի պաշտոնական դեմքերն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ–ի դեմ, բացի այդ էլ, Երևանը Մոսկվային իրավիճակի հետ կապված մի շարք առաջարկներ է ուղարկել։
Լրահոս
0