00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Կարևոր չէ` ով է մերժել, կողմերը պատրաստ չեն ստորագրել խաղաղության փաստաթուղթը.Սուրենյանց
09:48
5 ր
Դավիթ Հարությունով
Կուրսի փոփոխություն միանշանակ կա, և նպատակը արևմտյան մոդելն է.Հարությունով
09:54
5 ր
Լիլիա Ամիրխանյան
Մեկ գիշերվա ընթացքում գնի տատանումը հուշում է, որ ոլորտում կան խնդիրներ.Ամիրխանյան
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ հայերին մարդասիրական օգնության ցուցաբերումը կշարունակվի. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Բաժանորդագրվել
ԼՂ հայերին աջակցություն է ցուցաբերվում տարբեր ալիքներով նաև ՀՀ տարածքում, այդ թվում ռուսական ընկերությունների կողմից՝ հանրային ակտիվիստների և հայրենակիցների գծով։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ հայ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելուն ուղղված աշխատանքը կշարունակվի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Շարունակվում են ռուսական հետևողական ջանքերը ԼՂ հայ բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու գործում։ Օգնությունը հասնում է նրանց, ովքեր ինքնակամ լքել են տարածաշրջանը, ինչպես նաև այն բնակիչներին, որոնք որոշել են մնալ», – նշում է նախարարությունը։
Գերատեսչությունը փաստում է, որ սեպտեմբերի 20-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո խաղաղապահները ղարաբաղցիներին մոտ 200 տոննա մարդասիրական բեռ և վառելաքսուքային նյութեր են մատակարարել, կազմակերպել սեպտեմբերի 25-ին լցակայանում պայթյունի հետևանքով տուժած հարյուրավոր մարդկանց բժշկական տարհանումը, ուղեկցել այն ղարաբաղցիների շարասյուները, որոնք որոշել են Հայաստան մեկնել։ ՌԴ ռազմական բժիշկները շարունակում են աշխատել տարածաշրջանում։
Ինչպես նշել են ՌԴ նախարարությունում, Ղարաբաղի հայերին օգնություն է ցուցաբերվում տարբեր խողովակներով նաև ՀՀ տարածքում, այդ թվում՝ ռուսական ընկերությունների կողմից, հանրային ակտիվիստների և հայրենակիցների գծով։
Խաղաղապահները շարունակում են օգնել այն հայերին, որոնք մնացել են ԼՂ–ում․ Պեսկով
«Հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ–ի ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մարդասիրական կարիքները, որոշում ենք մարդասիրական օգնության ծավալն ու ցանկը։ Այս աշխատանքը, գլխավորապես, ուղղված է առաջնահերթ կարիքների բավարարմանը։ Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել ջանքերի համակարգման համար։ Միայն վերջին մի քանի օրում դրա աշխատակիցները ավելի քան 3 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Գորիս և 1.5 տոննա` Կապան։ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու գծով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ՌԴ դիվանագետները տեղի վարչակազմի հետ միասին աշխատում են սահմանամերձ գոտում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ։
Նշվում է նաև, որ Մարդասիրական արձագանքման հայ–ռուսական կենտրոնը 100 վրան և 200 տաք ծածկոցներ է տրամադրել։
«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն է պատրաստել ուղարկելու համար, այդ թվում` մանկական սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ, տաք հագուստ, անկողնային պարագաներ, էլեկտրական տաքացուցիչներ։ Վոլգոգրադից հասարակական գործիչների ուժերով 20 տոննա մարդասիրական օգնություն է նախատեսվում ուղարկել։ Ռուսաստանում հայկական սփյուռքի կազմակերպությունները 500 ղարաբաղցու ամենօրյա սնունդով են ապահովել։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը, «ՀԿԵ» ՓԲԸ–ն և հայրենակիցների միությունները սննդային փաթեթներ են հավաքում և բաշխում։
Հոկտեմբերի 1-ից «ՀԿԵ» ՓԲԸ–ն Հայաստանով գնացքներով անվճար ուղևորափոխադրում է տրամադրում ղարաբաղցիների համար։ «ՌՈՒՍԱԼ Արմենիա»–ն օգնում է տեղահանվածներին զբաղվածության հարցում։
Գերատեսչությունը հավելել է, որ «Գազպրոմ Արմենիան», կեցության սուր պահանջը հաշվի առնելով, գերատեսչության ենթակայության տակ գտնվող բնակարանային ֆոնդում տեղավորում է փախստականներին, ինչպես նաև վճարում 600 ընտանիքների բնակարանների վարձակալության և կոմունալ ծառայությունների գումարները։
Լրահոս
0