https://arm.sputniknews.ru/20231003/kkhmk-n-verjin-orerin-ognel-e-lgh-ic-tarhanel-shurj-100-hivand-ev-tarec-mardkanc-66810959.html
ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց
ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց
Sputnik Արմենիա
ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թույլ է տվել նրանց, ցանկության դեպքում, տարհանել ԼՂ–ից։ 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T18:57+0400
2023-10-03T18:57+0400
2023-10-03T18:57+0400
կարմիր խաչ
արցախ
բռնի տեղահանված
տեղահանված
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66394944_67:64:1394:810_1920x0_80_0_0_a3fb7fff45deb942f2a5c3621f49b62e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս մասին գրված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության X–ի էջում։«Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք առավել խոցելի վիճակում մնացած մարդկանց գտնելու և օգնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100 625 բռնի տեղահանված, այսինքն` գրեթե ամբողջ բնակչությունը: ՄԱԿ-ի առաքելության տվյալներով, ԼՂ–ում կարող են մնացած լինել 50-1000 մարդ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66394944_216:43:1238:810_1920x0_80_0_0_b4dcbbf2d703d54299495ecab317487d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, բռնի տեղահանված, տեղահանված, հայաստան
կարմիր խաչ, արցախ, բռնի տեղահանված, տեղահանված, հայաստան
ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց
ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թույլ է տվել նրանց, ցանկության դեպքում, տարհանել ԼՂ–ից։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս մասին գրված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության
X–ի էջում։
«Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք առավել խոցելի վիճակում մնացած մարդկանց գտնելու և օգնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։
«Սեպտեմբերի 29-ից մեր աջակցությամբ շուրջ 100 խոցելի անձինք բարեհաջող տեղափոխվել են կենտրոնական հրապարակ, որտեղից վերջին հասանելի ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են Հայաստան», - ասված է տեքստում:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100 625 բռնի տեղահանված, այսինքն` գրեթե ամբողջ բնակչությունը: ՄԱԿ-ի առաքելության տվյալներով, ԼՂ–ում կարող են մնացած լինել 50-1000 մարդ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։