00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Կիպրոսի պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումները ԼՂ–ում

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Հարիս Գեորգիադեսը
Նիկոլ Փաշինյանն ու Հարիս Գեորգիադեսը  - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը շեշտել է Կիպրոսի աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ Ադրբեջանի վարած էթնիկ զտման քաղաքականությունը ներկայացրել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարիս Գեորգիադեսը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության իրականացումը և կարևորել միջազգային հանրության հումանիտար աջակցությունը բռնի տեղահանված ԼՂ բնակչությանը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը շեշտել է Կիպրոսի աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Փաշինյանն իր հերթին ողջունել է Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը:
Կիպրոսի կառավարությունը քննարկում է հայ փախստականներին տեղավորելու հնարավորությունը
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ընդունված բանաձևի փաստը և շնորհակալություն հայտնել հստակ գնահատականների համար:
Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական փոխգործակցության ընլայնման ուղղությամբ քայլերի իրականացումը` նշելով, որ այդ ոլորտում ևս առկա է համագործակցության մեծ ներուժ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0