00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ հայրենակիցների համար դիտարկվում է սննդի քարտերի թողարկման հարցը

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածները Վայքի հումանիտար կենտրոնում
Արցախից բռնի տեղահանվածները Վայքի հումանիտար կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Արցախից բռնի տեղահանվածները Վայքի հումանիտար կենտրոնում
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով` կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերից բացի պետք է մտածվեն նաև երկարաժամկետ լուծումներ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հստակեցրեց ՀՀ մուտք գործած, բռնի տեղահանված արցախցիների թվի և կացարանով ապահովվածների թվի ահռելի տարբերությունը։ Ժամը 10–ի դրությամբ Արցախից 66 500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել, սակայն նրանցից մոտ 11 հազարն է կացարանով ապահովվել։ Փաշինյանի խոսքով` բոլորին կացարան առաջարկվում է, սակայն ոմանք նշում են, որ ունեն կացարանի հասցեներ։
«Մենք չենք կարող որևէ մեկին պարտադրել որևէ տեղում գտնվել, պարզապես որոշակի քաղաքականություն ենք վարում և փորձում ենք նաև որոշակի տրամաբանությամբ մեր եղբայրներին և քույրերին առաջարկել կեցավայրեր»,– ասաց Փաշինյանը։
Հավելեց, որ խոսքն այս պահին կարճաժամկետ լուծումների մասին է, ինչ վերաբերում է երկարաժամկետին, ապա բազմաթիվ հարցեր կան, դրանց պատասխանները ևս պետք է գտնվեն։ Բացի օթևանի տրամադրման ծրագրից՝ կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը։
«Մեր տրամադրած օթևաններում կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառու քաղաքացիներին ներառել ՀՀ սոցիալական ծառայությունների ցանկում»,– ասաց վարչապետը։
Նրա խոսքով, օրինակ, թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան։
Նա ուրախությամբ նկատեց, որ այս պահին աշխատաշուկան բավականին ակտիվ է, գործադիրը պետք է աջակցի նաև մասնագետներին իրենց ոլորտներում աշխատանք գտնել, ովքեր որոշակի ոլորտին կապվածություն չունեն, ապա այլ արժանապատիվ աշխատանքով ապահովվեն։
Կառավարությունն ուշադրություն է դարձնելու նաև բռնի տեղահանվածների կրթության, առողջապահական հարցերին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:
Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Լրահոս
0