00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից Հայաստան տեղափոխված վիրավորներից 4–ի վիճակը ծայրահեղ ծանր է

© Sputnik / Aram NersesyanՀիվանդանոց. արխիվային լուսանկար
Հիվանդանոց. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Հիվանդանոց. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վիրավորներից 13-ի վիճակը գնահատվում է ծանր, նրանք մասնագիտացված բուժկենտրոններում են։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված վիրավորներից 4-ի վիճակը 12։00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Սեպտեմբերի 24-ին Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 23 արցախցի։
«16 վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է»,– տեղեկացնում են գերատեսչությունից։
Նշենք, որ 23 վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ծանրաբեռնված է. հնարավոր չէ ծանր վիրավորներին տեղափոխել
Լրահոս
0