00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն հանդես է գալիս հիմնական հարցերի շուրջ Հայաստանի հետ փոխըմբռնման խորացման օգտին. ԱԳՆ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Զախարովայի խոսքով` Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը հաստատում է Մոսկվայի տրամադրվածության լրջություն ու մոտեցման անկեղծությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս հիմնական հարցերի շուրջ Հայաստանի հետ փոխըմբռնման խորացման օգտին: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ուղերձ հղելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
«Մենք հանդես ենք գալիս նաև արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման օգտին ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում», - ասաց Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև բազմակողմ համագործակցության զարգացումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։
Զախարովան ընդգծեց, որ ՀԱՊԿ դաշնակցի հետ բազմապլան փոխշահավետ կապեր զարգացնելու, ինչպես նաև Հայաստանի հարավում հումանիտար, սոցիալ-տնտեսական ներկայությունն ամրապնդելու Մոսկվայի տրամադրվածության և մոտեցման անկեղծության հաստատումն է հանրապետության ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝ Սյունիքում, ռուսական նոր դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:
«Նոր կետի ստեղծման հետ ավելի հեշտ կդառնա միջտարածաշրջանային կապերի հաստատումը, կրթական, մշակութային փոխգործակցության խտացումը, ավելի հեշտ կլինի ընդլայնել տեղական բիզնեսի հնարավորությունները ռուս գործընկերների հետ կոոպերացիաներ հաստատելու համար», - ասաց Զախարովան:
Նա շեշտեց` Ռուսաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են տարածաշրջանում, հանրային ծառայությունների լիարժեք և անարգել հասանելիություն կստանան: ԱԳՆ աշխատակիցներն արդեն սկսել են նախապատրաստվել հյուպատոսական հարցերով բաց սեմինարի անցկացմանը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են սպառիչ խորհրդատվություն ստանալ իրենց հետաքրքրող թեմաների շուրջ:
Հիշեցնենք` մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտնել էր, որ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն
Սելեզնյովը նաև ընդգծել էր, որ գլխավոր հյուպատոսությունը 2 հիմնական գործառույթ է ունենալու` հենց հյուպատոսական ծառայություններ և քաղաքական գործառույթներ։
Ռուսական կողմն այնտեղ արդեն ուսումնասիրել է տարածքներ, որոնք կարող են դիվանագիտական ներկայացուցչությանը համապատասխանել։
Լրահոս
0