00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Երևանում լեգիտիմության հաստատման խնդիր ունի. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար  - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանի դիտարկումներով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական կշիռը նվազել է, և հիմա նա խնդիր ունի ապացուցելու, որ գոնե Երևանի տարածքում դեռ հարց լուծող է։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ նրանց դրսի կուրատորները մեծ խաղադրույքներ են դնում Երևանի ավագանու այս ընտրությունների վրա։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական կշիռը, նաև Արցախում, նվազել է, և հիմա նա խնդիր ունի ապացուցելու, որ գոնե Երևանի տարածքում դեռ հարց լուծող է։ Քաղաքական առումով`Երևանում Փաշինյանը լեգիտիմության հաստատման խնդիր ունի»,– ընդգծեց քաղտեխնոլոգը։
Նրա դիտարկմամբ` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական պայքարի սկզբնական փուլում խուսափում էր քաղաքական, հատկապես Արցախին վերաբերող թեմաներով բնակիչների հետ զրույցներից։ Պատճառը, ըստ Հակոբյանի, այն էր, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ այս քաղաքական ուժը միայն տապալումներ էր արձանագրել։
Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերի քվեաթերթիկների համարները
Քաղտեխնոլոգը համոզված է` Տիգրան Ավինյանին չի հաջողվելու անգամ վարչական ռեսուրսի կիրառմամբ հավաքել 50+1 ձայն, բացառությամբ, եթե լինի ցածր մասնակցությամբ։
«Այստեղ արդեն ոչ լեգիտիմ գործիքակազմ կկիրառվի, ինչպես հին ու բարի ժամանակներում, ընդհուպ մինչև ընտրակաշառք։ Հիմա իրենց նպատակն է, որ ինչ–որ կերպ իրենց սփոյլեր կամ արբանյակ քաղաքական ուժերին անցկացնեն ավագանի։ Մամուլն անգամ գրում էր, որ այդ «տասովշիկները» աշխատում են ոչ միայն ՔՊ–ի վրա, այլ մի քանի այլ ուժի վրա ևս»,– նշեց Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի` ընդդիմադիր ուժերի համար իրավիճակն առավել նպաստավոր է. առնվազը երեք քաղաքական ուժ` «Ապրելու երկիրը», «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը», կարող են շատ պատկառելի քվե ստանալ և հետագայում պայմանավորվել ինչ–որ կոալիցիայի շուրջ ոչ միայն Երևան քաղաքի, այլև երկրում հետագա իշխանափոխության գործընթացի շուրջ։
Վիգեն Հակոբյանի համոզմամբ` այն քաղաքական ուժերը, որոնք կդրժեն իրենց դիրքորոշումները, որ ՔՊ–ի հետ իրենց համագործակցությունը կարմիր գիծ է, ապա այս ընտրությունները նրանց համար կարող են լինել վերջին նախընտրական պայքարը,և, ընդհանրապես, նրանց քաղաքական գործունեության վրա խաչ դրվի։
Երևանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն չունեցող 14 839 անձ
Նա առանձնացրեց «Հանրապետություն» կուսակցությանը, որի քաղաքապետի թեկնածուն ՀՀ նախկին արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանն է։
Ըստ Հակոբյանի` այս քաղաքական ուժն «աշխարհաքաղաքական մանևրների» մեջ է։
«Հանրապետություն» կուսակցությունը նախընտրական պայքարի վերջին փուլում իր հիմնական շեշտը դրեց հակառուսական ուղղվածության վրա, որ իր հիմնական նպատակը ռուսական ազդեցությունից դուրս գալն է և այդպիսով, ըստ Վիգեն Հակոբյանի, փորձում է «քերել» գոնե այդ ընտրազանգվածի մի մասի քվեն։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
1.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,.
2.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
3.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
4.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
6.
«Հանրային ձայն» կուսակցություն,
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
8.
«Հաղթանակ» կուսակցություն,
9.
«Ապրելու երկիր» կուսակցություն,
10.
«Հանրապետություն» կուսակցություն,
11.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
12.
«Արդար Հայաստան» կուսակցություն,
13.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
14.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։
Լրահոս
0