00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք չէ սև ու սպիտակ գնահատականներ տալ. փոխվարչապետը` ԵՄ դիտորդների մասին

© Sputnik / Hovhannes ShoghikyanԵՄ դիտորդներ
ԵՄ դիտորդներ - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
ԵՄ դիտորդներ
Բաժանորդագրվել
Մհեր Գրիգորյանի խոսքով` պետք է խորությամբ վերլուծել և հասկանալ, թե ինչ դերակատարների և ինչ գործողությունների պակաս կա։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Այս կամ այն գործընկերոջ գործողություններին կամ աջակցության որակին սև ու սպիտակ գնահատականներ տալ պետք չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ԵՄ դիտորդների գործունեության արդյունավետությանը վերաբերող մասին հարցին։
«Կրակոցները որևէ բացատրություն չունեն, բայց մենք պետք է խորը վերլուծենք և հասկանանք, թե ինչ դերակատարների, ինչ գործողությունների պակաս կա»,– ասաց նա։
Գրիգորյանի խոսքով` պետք է հասկանալ, թե ինչ հավելյալ երաշխիքներ կան կիրառելու, որպեսզի սահմանին բացառվեն միջադեպերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ԵՄ առաքելության դիտորդներն ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում
Լրահոս
0