00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայի մարզում 2 ԱԹՍ է ոչնչացվել. օդանավակայանները վերսկսել են կանոնավոր աշխատանքը

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մոսկվայի մարզի երկնքում խոցված երկու անօդաչու թռչող սարքերի մասին: Առաջին դրոնը հայտնաբերվել է Մոսկվայի ժամանակով ժամը 6:50-ի սահմաններում, ասվում է ռազմական գերատեսչության պաշտոնական Telegram-ալիքում:
Անօդաչուն «ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով», կորցրել կառավարումը և ընկել Ռուզսկի շրջանի Պոկրովսկոյե գյուղի շրջանում, նշել են նախարարությունում: Հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե արդյոք ավերածություններ կան ընկած անօդաչու թռչող սարքի պատճառով:
Երկրորդ հարձակումը կանխվել է Մոսկվայի ժամանակով 8:16-ին: «ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի տարածքում», — հայտարարել են պաշտպանության նախարարությունում:
Մայրաքաղաքի օդանավակայաններում սահմանափակումներ էին մտցվել չվերթների ընդունման և մեկնման համար, այժմ օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով:
Լրահոս
0