00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերի քվեաթերթիկների համարները

© Sputnik / Asatur YesayantsԿԸՀ
ԿԸՀ - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2023
ԿԸՀ
Բաժանորդագրվել
ԿԸՀ նիստի ընթացքում նաև քննարկվեց գովազդային վահանակներ տրամադրելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժի համարների տրամադրման գործընթացը։
Ստորև ներկայացնում ենք կուսակցություններն ու դաշինքը՝ ըստ վիճակահանությամբ ստացած համարների հաջորդականության.
1.
«Հանրային ձայն» կուսակցություն
2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3.
«Արդար Հայաստան» կուսակցություն
4.
«Հաղթանակ» կուսակցություն
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
6.
Հայաստանի եվրոպական կուսակցություն
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9.
«Հանրապետություն» կուսակցություն
10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12.
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
13.
«Ապրելու երկիր» կուսակցություն
14.
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք
ԿԸՀ նիստի ընթացքում նաև քննարկվեց գովազդային վահանակներ տրամադրելու հարցը։ Երևանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը վերելակներում փակցնելու համար։
Երևանի ավագանու ընտրությունների եթերային գովազդում նորամուծություններ են մտցվել։ Նախընտրական քարոզչության հետ կապված բոլոր ուղիղ եթերները պետք է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն ունենան, քարոզչական տեսահոլովակները պետք է ենթագրեր ունենան։ ԿԸՀ–ից քաղաքական ուժերին հորդորեցին ուշադիր լինել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին
Հանրային հեռուստաընկերությամբ տրված ժամանակահատվածում յուրաքանչյուր ուժ իրավունք ունի օգտվել 50 րոպե անվճար և 50 րոպե վճարով եթերաժամից։ Հանրային ռադիոյի դեպքում կարող են օգտվել 50 րոպե անվճար և 80 րոպե վճարովի հիմունքներից (այս րոպեները տրամադրվում են ողջ քարոզարշավի համար- խմբ.)։ Այս տարվանից նաև սլոթ օգտագործող հեռուստաընկերություններն են (թվով 7-ը) քաղաքական ուժերին եթերաժամանակ տրամադրելու։ Նրանց դեպքում պատկերը մի փոքր այլ է` ընդամենը 15 րոպե են պարտավոր ավնճար եթերաժամ տրամադրել։ Այս 15 րոպեն բաժանվելու է քարոզարշավի վերջին փուլի օրերի միջև` սեպտեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ յուրաքանչյուր օր մեկական րոպե։ Սլոթ օգտագործող հեռուստաընկերություններից մի քանիսը նաև վճարովի եթերաժամանակ են պատրաստ տրամադրել քաղաքական ուժերին։
Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցող ուժեիր գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am։
Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը:
Օգոստոսի 23-ին կմեկնարկի քարոզարշավը, որը կավարտվի սեպտեմբերի 15-ին։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։
Լրահոս
0