https://arm.sputniknews.ru/20230817/amnn-adrbejanin-kvoch-e-anum-verakangnel-lachini-mijancqvov-teghasharzhy-mshtakan-nerkajacucich-64525552.html
ԱՄՆ–ն Ադրբեջանին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը. մշտական ներկայացուցիչ
ԱՄՆ–ն Ադրբեջանին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը. մշտական ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Ամերիկացի դիվանագետի խոսքով` Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակով։ 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T00:23+0400
2023-08-17T00:23+0400
2023-08-17T00:29+0400
ամն
լաչինի միջանցք
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64524284_0:0:1522:856_1920x0_80_0_0_1627efe45c9e05c17ac0d047c9bbdd61.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։Նրա խոսքով` ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությամբ և խիստ անհանգստացած է Լաչինի միջանցքի փակմամբ, ինչը խզում է կենսական նշանակության ապրանքների առաքման հասանելիությունը և խորացնում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում:Ըստ ԱՄՆ ներկայացուցչի` կողմերը պետք է շարունակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ինչը ճկունություն և փոխզիջումներ է պահանջում։ԱՄՆ-ը կողմերին զսպվածության և մարդասիրական իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կոչ է անում։Ինչպես նշեց Գրինֆիլդը, միջազգային հանրությունը պետք է աջակցի կողմերի միջև բանակցություններին: Վաշինգտոնն աջակցում է խաղաղության հասնելու համար բանակցությունների ցանկացած ձևաչափի։ Այս համատեքստում նա կողմերին ուղիղ բանակցությունների կոչ արեց, այդ թվում՝ Բաքվի պաշտոնատար անձանց և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։«Մենք կշարունակենք մասնակցել բոլոր գործընկերների հետ աշխատանքին», - եզրափակեց դիվանագետը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
ամն
լաչինի միջանցք
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64524284_256:0:1399:857_1920x0_80_0_0_8a0c0f43760381b0f607a811b154a414.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, լաչինի միջանցք, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
ամն, լաչինի միջանցք, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
ԱՄՆ–ն Ադրբեջանին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը. մշտական ներկայացուցիչ
00:23 17.08.2023 (Թարմացված է: 00:29 17.08.2023) Ամերիկացի դիվանագետի խոսքով` Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակով։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությամբ և խիստ անհանգստացած է Լաչինի միջանցքի փակմամբ, ինչը խզում է կենսական նշանակության ապրանքների առաքման հասանելիությունը և խորացնում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում:
«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Մենք նաև նշում ենք այլ երթուղիների շուրջ փոխզիջման հնարավորությունը։ Հումանիտար փոխադրումները չպետք է սահմանափակվեն», - հայտարարեց նա։
Ըստ ԱՄՆ ներկայացուցչի` կողմերը պետք է շարունակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ինչը ճկունություն և փոխզիջումներ է պահանջում։
ԱՄՆ-ը կողմերին զսպվածության և մարդասիրական իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կոչ է անում։
Ինչպես նշեց Գրինֆիլդը, միջազգային հանրությունը պետք է աջակցի կողմերի միջև բանակցություններին: Վաշինգտոնն աջակցում է խաղաղության հասնելու համար բանակցությունների ցանկացած ձևաչափի։ Այս համատեքստում նա կողմերին ուղիղ բանակցությունների կոչ արեց, այդ թվում՝ Բաքվի պաշտոնատար անձանց և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։
«Մենք կշարունակենք մասնակցել բոլոր գործընկերների հետ աշխատանքին», - եզրափակեց դիվանագետը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով
40-ամյա տղամարդ է մահացել։