00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում «Համմերով» խուլիգանություն կատարած վարորդը մեղսունակ է ճանաչվել. ՔԿ

© Photo : ՀՀ Քննչական կոմիտե«Համմեր» մակնիիշի ավտոմեքենան, որի վարորդը փետրվարին լարված իրավիճակ էր ստեղեծ Երևանի կենտրոնում
«Համմեր»  մակնիիշի ավտոմեքենան, որի վարորդը փետրվարին լարված իրավիճակ էր ստեղեծ Երևանի կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
«Համմեր» մակնիիշի ավտոմեքենան, որի վարորդը փետրվարին լարված իրավիճակ էր ստեղեծ Երևանի կենտրոնում
Բաժանորդագրվել
Երիտասարդ վարորդը լարված իրավիճակ էր ստեղծել Երևանում։ վրաերթի էր ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով անկարգություններ թույլ տված 26-ամյա վարորդը եղել է մեթամֆետամինի ազդեցության տակ, սակայն մեղսունակ է ճանաչվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
Փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմանում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ։ Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով իրավապահները կրակել էին մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Երիտասարդը կալանավորվել էր փետրվարի 13-ին։
Քննությամբ հիմնավորվել է, որ վարորդը կատարել է խուլիգանություն, վնասել գույքը, չի ունեցել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, մետամֆետամին տեսակի թմրամիջոց գործածելու հետևանքով եղել է ոչ սթափ վիճակում, միջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը և ապօրինի շրջանառել թմրամիջոցներ։
Բացի այդ, նշվում է, որ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է եղել երիտասարդի հոր անվամբ, որի ընթացքում վնասել է ինչպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, այնպես էլ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաներ։
«Երիտասարդն իր անձնական օգտագործման համար նաև ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել խոշոր չափերի՝ 0,62 գրամ հաստատուն քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց: Բացի այդ, երիտասարդի բնակության վայրից հայտնաբերվել և վերցվել է 2 օգտագործված ներարկիչ և 2 հատ օգտագործված ապակյա սրվակ։ Իսկ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 1 օգտագործված ներարկիչ և 1 հատ ապակյա սրվակ, ինչպես նաև 2 հատ օգտագործված ապակյա սրվակ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱՆ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ իրավախախտումը կատարելիս երիտասարդը չի գտնվել հոգեկան ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, այլ միայն գտնվել է թմրամիջոցի ներգործության տակ: Փորձաքննության եզրակացությամբ երիտասարդը ճանաչվել է մեղսունակ:
26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, գույքը ոչնչացում կամ վնասում, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու վարել, պաշտոնատար անձի գործունեությանը միջամտել, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն):
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Լրահոս
0