00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բաքուն կարող է Լաչինի միջանցքում անել այն, ինչ անհրաժեշտ է համարում». Թուրքիայի ԱԳՆ

© AFP 2024 / ADEM ALTANՀաքան Ֆիդան
Հաքան Ֆիդան - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2023
Հաքան Ֆիդան
Բաժանորդագրվել
Թուրքիան կրկին հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան՝ արդարացնելով նրա գործողությունները Լեռնային Ղարաբաղում և չմոռանալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Բաքուն իրավունք ունի Լաչինի միջանցքում ձեռնարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ է համարում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը Ադրբեջանի տարածքն է, ուստի Բաքուն ձեռնարկում է այն միջոցները, որոնք անհրաժեշտ է համարում, դա իր ինքնիշխան իրավունքն է։ Միջանցքով կարող են անցնել նրանք, ում դա անհրաժեշտ է բժշկական նկատառումներից ելնելով, բեռների լայնածավալ փոխադրումների համար հատկացվել են նաև այլ երթուղիներ։ Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանին քննադատելու համար ոչ մի իրական հիմք չկա»,- Անկարայում ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ առաջին հերթին պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, որպեսզի ապահովվի Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում կայունության ապահովումը:
Բացի այդ, թուրք նախարարը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ շեշտելով դրա բացման կարևորությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Լրահոս
0