00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճամբարակում ավելի քան 4000 գծամետր ոռոգման համակարգ կկառուցվի. Փաշինյանը Գեղարքունիքում է

Բաժանորդագրվել
Կատարվող աշխատանքներից հետո Շողակաթում կոռոգվի 315 հա տարածք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ շրջել է տարբեր բնակավայրերում և ծանոթացել կատարվող աշխատանքներին։ Նա եղել է Վարդենիսում, Դարանակում, Շողակաթում, Ճամբարակում, Լճաշենում, այցն ավարտել է Գագարինում։
Շողակաթ գյուղում Փաշինյանը ծանոթացել է ոռոգման համակարգի կառուցման ընթացքին։
«Համայնքապետարանը պատրաստ է ներդրում անել, բնակիչն էլ պատրաստ է վճարելու։ Ջրավազան կառուցելու շինաշխատանքները սկսել ենք անցած տարվա հոկտեմբեր ամսից»,– նշել է համայնքապետարանի ներկայացուցիչներից մեկը։
Փաշինյանն էլ շեշտել է, որ ով հավատում է Շողակաթում իրականացվող ծրագրին, նրանց համար ոչ մի սահմանափակում չպետք է լինի։
Ծանոթացա ՊՆ մոդուլային N զորամասի հիմնման ընթացքին. Փաշինյան
Ճամբարակ համայնքի և կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ–ի զարգացման ծրագրով, 4.9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը` կառավարությունը, իսկ 27 մլն–ը` համայնքը։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվ հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում կոռոգվի 315 հա տարածք։
Փաշինյանն այցելել է նաև Սևանա լճի ափին` Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին։ Վարդենիսում էլ նախատեսվում են 4.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 2.6 մլրդ դրամ։ Ընթացքի մեջ են Ճամբարակ–Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի, Լճաշենում էլ` դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 898 մլն դրամ, միջոցները պետբյուջեից են։ Ճամբարակում ընթացքի մեջ է նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցումը։
ՀՀ վարչապետն իր այցն ավարտել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում, որտեղ մի շարք չնախատեսված կանգառներ է ունեցել, զրուցել քաղաքացիների հետ։
ՔՊ–ն հավաքույթ-դրամահավաք կանցկացնի, Փաշինյանը հրահանգներ է տվել. «Ժողովուրդ»
Լրահոս
0