00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Фильм "Пророк": мифы и факты об Александре Пушкине
15:04
24 ր
Исторический ликбез
Александр Пушкин: бунтарь или друг царя
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատավորների եվրոպական միությունը կոչով դիմել է ՀՀ իշխանություններին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2023
Դատարան
Բաժանորդագրվել
Կառույցին մտահոգում են Հայաստանում դատավորների հանդեպ կիրառվող ճնշումները, խնդրահարույց է դիտվել նաև արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցելու լիազորությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ գտնել` շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են դատավորները։
Հուլիսի 3-ին հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանը ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, նրանց լիազորությունները դադարեցվել են։
Կառույցի տարածած բաց նամակում, որը հրապարակվել է ՀՀ դատավորների միության կայքում, մասնավորապես խոսվում է հայաստանյան տարբեր դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների մասին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ դրանցով անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները:
«Դատավորները, որոնք կայացրել են որոշումներ, իսկ հետագայում, երբ դրանցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ, ինչի հետևանքով պետությունը տուգանվել է, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության նույնիսկ այն դեպքերում, երբ տույժերի պատճառը օրենքի բացերն են եղել, և հետևաբար դատավորների սխալը չի գործել»,– նշված է նամակում։
Դատավորների մեկ այլ խումբ էլ պատասխանատվության է ենթարկվել արդարադատության համակարգի թերացումների կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քննադատության համար: Ընդգծվում է, որ նույնիսկ բարձր հեղինակություն ունեցող և երբևէ կարգապահական պատասխանատվության չենթարկված դատավորները ենթարկվել են անհամաչափ պատասխանատվության՝ դադարեցվել են նրանց լիազորությունները:
«Առավել մտահոգիչ են կարգապահական վարույթների հարուցման և դրանց քննարկման հետ կապված հաղորդումները: Հաղորդումներից անառարկելիորեն բխում է, որ առկա է բացահայտ արհամարհանք արդար դատաքննության սկզբունքների նկատմամբ»,– նշված է գրության մեջ։
Դատավորների եվրոպական միության նախագահական խորհուրդը Հայաստանի իրավասու մարմիններին հիշեցնում է միջազգային և եվրոպական ստանդարտների պահպանման անհրաժեշտության մասին, կոչ է անում հարգել ու հետևողական լինել դրանց կիրառմանը:
Խնդրահարույց է դիտվել նաև արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցելու լիազորությունը։ Ըստ եվրոպացի դատավորների` սա իշխանությունների տարանջատման սկզբունքի ենթադրյալ խախտում է։
Միության բաց նամակում առանձնացված են մի քանի սկզբունքներ. նախ, դատավորները, ինչպես մյուս անձինք, ունեն ազատ խոսքի իրավունք։
Երկրորդ՝ սահմանափակումները թույլատրելի են, եթե նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդական հասարակությունում։

«Նույնիսկ այն պարագայում, երբ դատավորի պաշտոնը, զբաղեցրած դիրքը պահանջում են որոշակի զսպվածություն՝ ապահովվելու դատական իշխանության հեղինակությունն ու անաչառությունը, ապա դա չի կարող զերծ պահել դատավորներին դատական իշխանության շուրջ տիրող անարդարությունների մասին բարձրաձայնելուց կամ արդարադատության համակարգում խախտումները մատնանշելուց։ Ավելին՝ այն կարող է դիտվել որպես պարտականություն»,– նշում է Դատավորների եվրոպական միությունը։

Կառույցի անդամները նաև դիմում են Եվրոպայի խորհրդի իրավասու մարմիններին` առաջարկելով իրականացնել իրավիճակի մոնիտորինգ։
Հիշեցնենք` Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրագրողներին տված հարցազրույցում արտահայտած մտքերի համար: Նա քննադատել էր 2022 թվականի տարեվերջին Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով շուրջ 20 դատավորի լիազորությունները դադարեցնելու հանգամանքը: Ինչ վերաբերում է մյուս երեք դատավորներին, նրանց նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր 14 տարի առաջ կայացված մի որոշման համար, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 տարի առաջ խախտում էր արձանագրել:
ՄԻԵԴ–ից կարմիր քարտ է սպասվում. Վարդազարյանը` Հայաստանի վտանգված վարկանիշի մասին
Լրահոս
0