00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը կապված է ներքաղաքական օրակարգի հետ․ Զախարովա

Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ-ն 44-օրյա պատերազմի հանձնաժողովի նիստը Հայաստանի ներքին օրակարգի մաս է համարում:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կապված է բուն Հայաստանում ներքաղաքական գործընթացների շարունակության հետ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, երբ նրան խնդրել են մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի այն մասը, որը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցման հարցում ռուսական միջնորդությանը։
«Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին քննարկումները, միաժամանակ բարձր մակարդակով գաղտնի բանակցությունների մանրամասները իմ իրավասությունը չեն։ Դա մեր ավանդույթների և ֆունկցիոնալ պարտականությունների մեջ չէ։ Բայց որքան էլ ներքին բանավեճը թեժ լինի, կա ճշմարտություն: Հենց Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ Ղարաբաղում հրադադարի հասնել 20 թվականի աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա», - նշել Է Զախարովան։
Ռուսաստանը շատ բան է լսել տարբեր երկրների ներքին օրակարգում տարբեր առիթներով, բայց պաշտոնական Մոսկվան ելնում է պետության` պաշտոնապես հնչեցրած դիրքորոշումից։
ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորներ գտնելու վրա, կամ գոնե այդ հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիր իրականացման վրա:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Լրահոս
0