https://arm.sputniknews.ru/20230515/lvondvoni-razmakan-ognutjuny-miajn-aveli-mets-bardutjun-ksteghtsi-ukrainaji-hamar-peskvov-59647145.html
Լոնդոնի ռազմական օգնությունը միայն ավելի մեծ բարդություն կստեղծի Ուկրաինայի համար. Պեսկով
Լոնդոնի ռազմական օգնությունը միայն ավելի մեծ բարդություն կստեղծի Ուկրաինայի համար. Պեսկով
Sputnik Արմենիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթի մասին: 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T14:13+0400
2023-05-15T14:13+0400
2023-05-15T14:20+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
մեծ բրիտանիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40345134_0:89:3234:1908_1920x0_80_0_0_a320bfe78636c7ce036b6c78fba90391.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Լոնդոնի ռազմական օգնությունը Կիևին ոչ մի կերպ էական ազդեցություն չի ունենա հատուկ գործողության ընթացքի վրա, այլ միայն ավելի մեծ դժվարություններ կստեղծի Ուկրաինայի համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Այսօր Լոնդոնում հայտնել են, որ երկրի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթի մասին, որի մեջ կներառվեն նաև զենիթային հրթիռներ և մեծ հեռահարության հարյուրավոր դրոններ:Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Ուկրաինային է փոխանցել Storm Shadow թևավոր հրթիռները (արտահանման համար նախատեսված մոդիֆիկացիայի խոցման հեռահարությունը մոտ 250 կիլոմետր է): Միևնույն ժամանակ, CNN-ի տվյալներով, Լոնդոնը Կիևից հավաստիացումներ է ստացել, որ դրանք կօգտագործվեն միայն այն տարածքներում, որոնք Ուկրաինան համարում է իրենը, բայց ոչ «մայրցամաքային» Ռուսաստանի դեմ:
ուկրաինա
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40345134_301:0:3030:2047_1920x0_80_0_0_d5ba0a147ef59e27ac42c0f172e5c8d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, մեծ բրիտանիա, ռուսաստան
դմիտրի պեսկով, ուկրաինա, մեծ բրիտանիա, ռուսաստան
Լոնդոնի ռազմական օգնությունը միայն ավելի մեծ բարդություն կստեղծի Ուկրաինայի համար. Պեսկով
14:13 15.05.2023 (Թարմացված է: 14:20 15.05.2023) Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթի մասին:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Լոնդոնի ռազմական օգնությունը Կիևին ոչ մի կերպ էական ազդեցություն չի ունենա հատուկ գործողության ընթացքի վրա, այլ միայն ավելի մեծ դժվարություններ կստեղծի Ուկրաինայի համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ դա չի կարող որևէ էական և սկզբունքային ազդեցություն ունենալ հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա։ Բայց, իհարկե, դա տանում է դեպի հետագա ավերածություններ, դա տանում է դեպի հետագա գործողություններ․.. Ուկրաինայի համար դա ամեն ինչ շատ ավելի է բարդացնում», - լրագրողների հետ զրույցում Պեսկովն այսպես է մեկնաբանել բրիտանական կառավարության հայտարարության նկատմամբ Կրեմլի վերաբերմունքը։
Այսօր Լոնդոնում հայտնել են, որ երկրի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթի մասին, որի մեջ կներառվեն նաև զենիթային հրթիռներ և մեծ հեռահարության հարյուրավոր դրոններ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Ուկրաինային է փոխանցել Storm Shadow թևավոր հրթիռները (արտահանման համար նախատեսված մոդիֆիկացիայի խոցման հեռահարությունը մոտ 250 կիլոմետր է): Միևնույն ժամանակ, CNN-ի տվյալներով, Լոնդոնը Կիևից հավաստիացումներ է ստացել, որ դրանք կօգտագործվեն միայն այն տարածքներում, որոնք Ուկրաինան համարում է իրենը, բայց ոչ «մայրցամաքային» Ռուսաստանի դեմ: