00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լճաշենում որդին սպանել է 86-ամյա մորը, հետո խաբել, թե վերջինս հանկարծամահ է եղել

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2023
Բաժանորդագրվել
50-ամյա տղամարդը սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 86-ամյա Կատյա Խ.-ի դին, որի որդին հայտնել է, թե մայրը հանկարծամահ է եղել, այնինչ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել, հայտնում է shamshyan.com-ը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 6-ին, ժամը 20:50-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները կնոջ դին հայտնաբերել են տան ննջասենյակում՝ անկողնում։
«Տանը մահացածի որդին ոստիկաններին ու քննիչներին փորձել է համոզել, որ մայրը հանկարծամահ է եղել, ու մինչ դեպքի վայրում աշխատել է դատական բժիշկը, ոստիկանները պարզել են, որ որդին ստում է։ Դատաբժիշկը հայտնել է, որ մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանում՝ արնանման հետքեր, պարանոցի շրջանում՝ քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ»,– հայտնում է կայքը։
Նշվում է, որ մահացածի որդին` Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ն, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:
Լրահոս
0