https://arm.sputniknews.ru/20230316/avtvobusi-vtari-pattsharvov-garnanajin-ardzakurdy-ukhtavajri-dprvocum-1-shabat-shut-e-sksvel-56814795.html
Ավտոբուսի վթարի պատճառով գարնանային արձակուրդը Ուխտավայրի դպրոցում 1 շաբաթ շուտ է սկսվել
Ավտոբուսի վթարի պատճառով գարնանային արձակուրդը Ուխտավայրի դպրոցում 1 շաբաթ շուտ է սկսվել
Sputnik Արմենիա
Ուխտավայրի դպրոցում գարնանային արձակուրդը 1 շաբաթ շուտ է սկսվել` հաշվի առնելով որոշ հանգամանքներ։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T13:42+0400
2023-03-16T13:42+0400
2023-03-16T13:51+0400
ավտոբուս
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ժաննա անդրեասյան
սյունիք
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
դպրոցական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56538683_0:117:780:556_1920x0_80_0_0_7f33be5f96270476c07eed7460efcb5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Սյունիքի մարզում դպրոցական ավտոբուսի վթարից հետո Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցում այժմ արձակուրդ է։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Նշենք, որ վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր կազմակերպության կողմից։Հիշեցնենք` մարտի 10-ին «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս դուրս էրեկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։Դրա հետևանքով Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ 22 ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն:Այսօր հայտնի դարձավ, որ 22 անձանցից 9-ը դուրս են գրվել բուժկենտրոնից, ևս 1 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Երևան։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։Ավտոբուսի վթարից հետո Գորիսից և Քաջարանից բժիշկներ են տեղափոխվել Կապանի բուժկենտրոն
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56538683_0:39:780:624_1920x0_80_0_0_24d26951284ab55c14dd6b5b806b6e44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, սյունիք, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, դպրոցական
ավտոբուս, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, սյունիք, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, դպրոցական
Ավտոբուսի վթարի պատճառով գարնանային արձակուրդը Ուխտավայրի դպրոցում 1 շաբաթ շուտ է սկսվել
13:42 16.03.2023 (Թարմացված է: 13:51 16.03.2023) Ուխտավայրի դպրոցում գարնանային արձակուրդը 1 շաբաթ շուտ է սկսվել` հաշվի առնելով որոշ հանգամանքներ։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Սյունիքի մարզում դպրոցական ավտոբուսի վթարից հետո Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցում այժմ արձակուրդ է։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք մարզպետարանի հետ քննարկել ենք և հաշվի առնելով նաև հոգեբանական վիճակն ու այն, որ դեռևս բուժում ստացող ուսուցիչներ կան, գարնանային արձակուրդներն այնտեղ 1 շաբաթ շուտ սկսելու որոշում կայացրինք։ Դրանից հետո արդեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տրամադրելով ու շատ ավելի մեծ վերահսկողությամբ աշխատանքները կիրականացնենք»,– ասաց Անդրեասյանը։
Նշենք, որ վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր կազմակերպության կողմից։
Հիշեցնենք` մարտի 10-ին «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս
դուրս էրեկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։
Դրա հետևանքով Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում
մահացել էր, իսկ 22 ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն:
Այսօր
հայտնի դարձավ, որ 22 անձանցից 9-ը դուրս են գրվել բուժկենտրոնից, ևս 1 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Երևան։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։