00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Վերին Լարս - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Վերին Լարս
Բաժանորդագրվել
Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունն արգելվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Փետրվարի 19-ից եղանակային վատ պայմանների հետևանքով ճանապարհը փակվել էր բեռնատարների, իսկ փետրվարի 20-ից` նաև մարդատարների համար։ Փետրվարի 23-ի երեկոյան երթևեկությունը թույլատրվել էր թեթև մարդատար մեքենաների համար։
«Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բացվեցին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Հակոբյանը:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն իր հերթին հայտնում է, որ Գուդաուրի–Կոբի հատվածի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է նաև կցորդիչով ու կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը շուրջօրյա ռեժիմով կիրականացվի միայն ձնահոսքից պաշտպանված թունելներով։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Լրահոս
0