Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAՍուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Բաժանորդագրվել
«Այդեքս և Նավդեքս 2023» ցուցահանդեսին կքննարկվեն անվտանգության ոլորտի մարտահրավերները։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը, տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAՍուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Հայաստանը «Այդեքս և Նավդեքս 2023» միջազգային ցուցահանդեսին կներկայացնի պաշտպանական և սպառազինության ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները: