https://arm.sputniknews.ru/20230218/hh-ag-nakhararn-u-amn-mzg-karavarchy-mjunkhenum-qnnarkel-en-mi-sharq-harcer-55542703.html
ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը Մյունխենում քննարկել են մի շարք հարցեր
ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը Մյունխենում քննարկել են մի շարք հարցեր
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության կարևորությունը։ 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T16:11+0400
2023-02-18T16:11+0400
2023-02-20T12:42+0400
արարատ միրզոյան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55541747_0:166:1600:1066_1920x0_80_0_0_cdc37deb2c37b3829dd8242d200151e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը և հետագա փոխգործակցության հեռանկարները այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում քննարկել է ԱՄՆ ՄԶԳ կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում:Զրուցակիցներնը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի:ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55541747_75:0:1496:1066_1920x0_80_0_0_393af8ee4245970c58bfdea25f6db1a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ամն
ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը Մյունխենում քննարկել են մի շարք հարցեր
16:11 18.02.2023 (Թարմացված է: 12:42 20.02.2023) Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը և հետագա փոխգործակցության հեռանկարները այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում քննարկել է ԱՄՆ ՄԶԳ կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիի հետ։ Այս մասին հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում:
Զրուցակիցներնը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը: