https://arm.sputniknews.ru/20230214/karmir-khachi-mijnvordutjamb-tsanr-hivandutjun-unecvogh-evs-7-andz-e-arcakhic-teghapvokhvel-hh-55313788.html
Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր հիվանդություն ունեցող ևս 7 անձ է Արցախից տեղափոխվել ՀՀ
Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր հիվանդություն ունեցող ևս 7 անձ է Արցախից տեղափոխվել ՀՀ
Sputnik Արմենիա
Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 97 հիվանդ։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T15:14+0400
2023-02-14T15:14+0400
2023-02-14T15:26+0400
կարմիր խաչ
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հիվանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300322_0:167:1601:1067_1920x0_80_0_0_eb56de001b3ed60d732264ef120dc8ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 14-ին, 7 անձ Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Նշվում է, որ նրանք ունեն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ կամ շտապ վիրահատական միջամտության կարիք։ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։«Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:«Հանրապետական բժշկական կենտրոն»ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 97 հիվանդ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300322_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e40159c933e0dca024f498f3ed0a3f2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հիվանդ
կարմիր խաչ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հիվանդ
Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր հիվանդություն ունեցող ևս 7 անձ է Արցախից տեղափոխվել ՀՀ
15:14 14.02.2023 (Թարմացված է: 15:26 14.02.2023) Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 97 հիվանդ։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 14-ին, 7 անձ Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ նրանք ունեն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ կամ շտապ վիրահատական միջամտության կարիք։
«3 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 97 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։