https://arm.sputniknews.ru/20230214/fejq-en-estukjany-herqum-e-haj-prkararneri-talani-masin-ir-anunic-taratsvvogh-lurery-55295551.html
Ֆեյք են. Էստուկյանը հերքում է «հայ փրկարարների թալանի» մասին իր անունից տարածվող լուրերը
Ֆեյք են. Էստուկյանը հերքում է «հայ փրկարարների թալանի» մասին իր անունից տարածվող լուրերը
Sputnik Արմենիա
Էստուկյանը պատասխանել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներով իր անունից շրջանառվող լուրերին` վստահեցնելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T11:26+0400
2023-02-14T11:26+0400
2023-02-14T11:29+0400
ստամբուլ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55181592_0:138:1170:796_1920x0_80_0_0_fea1b6a89d2f722ec1f5933c7f70ec4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում իր անունից տարածվող այն լուրերը, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսը թալանով են զբաղվել Թուրքիայում։Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում Էստուկյանի անունից լուրեր են տարածվում, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսին ոստիկանները բռնել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է մահացածների անձնական ու թանկարժեք իրերը։Նա նշեց նաև, որ այսօր առավոտյան խոսել է Թուրքիայում գտնվող հայ փրկարարների հետ` նրանք կարող է այսօր իսկ վերադառնան, քանի որ փրկարարները խումբ առ խումբ արդեն հեռանում են Թուրքիայից։Միաժամանակ, Էստուկյանը հայտնեց, որ հայ համայնքից ընդհանուր առմամբ 11 մարդ է զոհվել` անհետ կորածներ և փլատակների տակ մնացած հայեր այլևս չկան։Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։ Զոհերի թիվն անցնում է 8500-ը։
ստամբուլ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55181592_0:28:1170:906_1920x0_80_0_0_e057f84217991a46504e6dd92f96ba34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստամբուլ, թուրքիա
Ֆեյք են. Էստուկյանը հերքում է «հայ փրկարարների թալանի» մասին իր անունից տարածվող լուրերը
11:26 14.02.2023 (Թարմացված է: 11:29 14.02.2023) Էստուկյանը պատասխանել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներով իր անունից շրջանառվող լուրերին` վստահեցնելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում իր անունից տարածվող այն լուրերը, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսը թալանով են զբաղվել Թուրքիայում։
Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում Էստուկյանի անունից լուրեր են տարածվում, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսին ոստիկանները բռնել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է մահացածների անձնական ու թանկարժեք իրերը։
«Ֆեյք լուրեր են դրանք` ես որևէ մեկին նման բան չեմ ասել։ Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում և այդ մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էստուկյանը։
Նա նշեց նաև, որ այսօր առավոտյան խոսել է Թուրքիայում գտնվող հայ փրկարարների հետ` նրանք կարող է այսօր իսկ վերադառնան, քանի որ փրկարարները խումբ առ խումբ արդեն հեռանում են Թուրքիայից։
Միաժամանակ, Էստուկյանը հայտնեց, որ հայ համայնքից ընդհանուր առմամբ 11 մարդ է զոհվել` անհետ կորածներ և փլատակների տակ մնացած հայեր այլևս չկան։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։ Զոհերի թիվն անցնում է 8500-ը։