00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիային Հայաստանի կողմից մարդասիրական օգնությունը կարևոր և անհրաժեշտ քայլ է. Ավանեսյան

© Sputnik / Aram NersesyanՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` Արցախում և Հայաստանում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված Հայաստանը ևս ակնկալում է միջազգային մարդասիրական մոտեցում։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից մարդասիրական օգնությունը կարևոր և անհրաժեշտ քայլ է։ Նման մարդասիրական քայլ Հայաստանն ակնկալում է նաև միջազգային հանրությունից` Լաչինի միջանցքի հարցում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իմ հարազատները երկրաշարժից (նկատի ունի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը,–խմբ.) ևս տուժել են, ինձ համար որպես մարդ ցավալի է նման աղետը որևէ երկրում»,–ասաց Ավանեսյանը։
Լրագրողների այն դիտարկմանը, որ այժմ Արցախում ևս աղետ է, առողջապահության նախարարն ընդգծեց, որ նման մոտեցում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային հանրությունից։
«Արցախում և Հայաստանում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված Հայաստանը ակնկալում է նման մարդասիրական մոտեցում նաև միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից»,–ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհ դարձածների թիվը գերազանցել է 1250–ը, ավելի քան 2000 տուժած կա։
Հայաստանը օգնության ձեռք է մեկնել ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային։
Լրահոս
0