https://arm.sputniknews.ru/20230207/tashiri-bazhnum-pareknerin-hajhvojats-u-khpats-3-andziq-kalanavvorvel-en-54957801.html
Տաշիրի բաժնում պարեկներին հայհոյած ու խփած 3 անձինք կալանավորվել են
Տաշիրի բաժնում պարեկներին հայհոյած ու խփած 3 անձինք կալանավորվել են
Sputnik Արմենիա
Նրանք փորձել են խոչընդոտել պարեկների գործունեությունը։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T11:46+0400
2023-02-07T11:46+0400
2023-02-07T12:21+0400
հհ ոստիկանություն
պարեկային ծառայություն
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820415_0:106:1600:1006_1920x0_80_0_0_f45596c9c4d5d0e0e83f2db27be6df89.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Լոռու մարզում 3 անձ է կալանավորվել` ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։2023 թ–ի հունվարի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի 31 և 33-ամյա և Սարատովկա բնակավայրի 28-ամյա բնակիչները, գտնվելով ոչ սթափ վիճակում, սկսել են վիճաբանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների հետ։Պարեկների հասցեին նրանք հնչեցրել են հայհոյանքներ, այնուհետև բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին:Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներինՀարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820415_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a7ecb2bbd157839cc67f4184861e80cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, պարեկային ծառայություն, կալանք
հհ ոստիկանություն, պարեկային ծառայություն, կալանք
Տաշիրի բաժնում պարեկներին հայհոյած ու խփած 3 անձինք կալանավորվել են
11:46 07.02.2023 (Թարմացված է: 12:21 07.02.2023) Նրանք փորձել են խոչընդոտել պարեկների գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Լոռու մարզում 3 անձ է կալանավորվել` ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2023 թ–ի հունվարի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի 31 և 33-ամյա և Սարատովկա բնակավայրի 28-ամյա բնակիչները, գտնվելով ոչ սթափ վիճակում, սկսել են վիճաբանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների հետ։
«Նրանք փորձել են խոչընդոտել իրենց ընկերոջը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելը»,– ասված է հաղորդագրությունում։
Պարեկների հասցեին նրանք հնչեցրել են հայհոյանքներ, այնուհետև բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին:
Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։
Նախաքննությունը շարունակվում է: