https://arm.sputniknews.ru/20230206/rd-agnn-hajtararel-e-ukrainaji-harcvov-amni-het-erkkhvosutjan-bacakajutjan-masin-54895693.html
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ–ի հետ երկխոսության բացակայության մասին
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ–ի հետ երկխոսության բացակայության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ռուս–ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ 06.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-06T12:07+0400
2023-02-06T12:07+0400
2023-02-06T12:08+0400
ամն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48175585_0:0:1583:890_1920x0_80_0_0_0adeb989d2c3aed982542d0f01cecbb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Մոսկվան Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ այս պահին երկխոսություն չի վարում ԱՄՆ իշխանությունների հետ։ Այս մասին, ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։Դիվանագետն ընդգծել է, որ ինքը տեղեկություն չունի ռուսական կողմի հետ ԿՀՎ–ի ղեկավար Ուիլյամ Բերնսի ենթադրյալ շփումների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարությունները նա շահարկումների տեղիք տվող կեղծ հայտարարություններ է անվանել։Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի թեմային անդրադառնալով` ՌԴ դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ–ն «շատ ազատ» է վերաբերվում իր պարտավորություններին։ Ըստ նրա` պայմանագրի մի շարք դրույթներ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից շատ առաջ դե–ֆակտո սկսեցին մերժվել ամերիկացիների կողմից։«Պայմանագրի նախաբանն ուշադիր կարդալու դեպքում` այնտեղ մի շարք դրույթներ կտեսնեք, սկսած անվտանգության անբաժանելիությունից, գործընկերային սկզբունքով գործերը վարելու արձանագրումից, ռազմավարական հարձակողական և ռազմավարական պաշտպանական սպառազինությունների միջև փոխգործակցության արձանագրումից։ Բոլոր այդ դրույթները նախքան ռազմական հատուկ գործողությունների մեկնարկը դե–ֆակտո դարձան ամերիկացիների կողմից մերժման առարկա` հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, որը Վաշինգտոնը վարել է վերջին տարիների ընթացքում», – ասել է նա։ ԵՄ-ի զինվորականները 2022 թվականից շատ ավելի շուտ են ուղարկվել Ուկրաինա. Զախարովա
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48175585_184:0:1459:956_1920x0_80_0_0_754670d84e4553d7c9325152f0444b31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, ռուսաստան
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ–ի հետ երկխոսության բացակայության մասին
12:07 06.02.2023 (Թարմացված է: 12:08 06.02.2023) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ռուս–ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Մոսկվան Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ այս պահին երկխոսություն չի վարում ԱՄՆ իշխանությունների հետ։ Այս մասին, ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետն ընդգծել է, որ ինքը տեղեկություն չունի ռուսական կողմի հետ ԿՀՎ–ի ղեկավար Ուիլյամ Բերնսի ենթադրյալ շփումների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարությունները նա շահարկումների տեղիք տվող կեղծ հայտարարություններ է անվանել։
«Ամերիկացիների հետ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական հատուկ գործողությունների թեմայով մենք երկխոսություն չունենք։ Մոսկվայում ԱՄՆ–ի և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատների հետ ԱԳՆ–ի և Պետդեպի ներկայացուցիչների շփումից բացի, ոչ մի գծով շփումներ չկան, էպիզոդիկ հեռախոսազրույցներ այլ մակարդակներում առկա են, սակայն որևէ հանդիպում, որևէ հատուկ ձևաչափ նման խորհրդակցությունների համար չկա», – հայտարարել է Ռյաբկովը լրագրողներին։
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի թեմային անդրադառնալով` ՌԴ դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ–ն «շատ ազատ» է վերաբերվում իր պարտավորություններին։ Ըստ նրա` պայմանագրի մի շարք դրույթներ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից շատ առաջ դե–ֆակտո սկսեցին մերժվել ամերիկացիների կողմից։
«Պայմանագրի նախաբանն ուշադիր կարդալու դեպքում` այնտեղ մի շարք դրույթներ կտեսնեք, սկսած անվտանգության անբաժանելիությունից, գործընկերային սկզբունքով գործերը վարելու արձանագրումից, ռազմավարական հարձակողական և ռազմավարական պաշտպանական սպառազինությունների միջև փոխգործակցության արձանագրումից։ Բոլոր այդ դրույթները նախքան ռազմական հատուկ գործողությունների մեկնարկը դե–ֆակտո դարձան ամերիկացիների կողմից մերժման առարկա` հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, որը Վաշինգտոնը վարել է վերջին տարիների ընթացքում», – ասել է նա։