00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը թվիթերյան իր էջում արաբերենով գրառում է արել` ցավակցելով Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հարյուրավոր զոհերի համար իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին, գրել է նա իր թվիթերյան էջում։
«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,–արաբերենով գրել է Սիմոնյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցել էր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Նա հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 237 մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Լրահոս
0