00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարի գալուստ տուն. «Փյունիկին» է միացել 32-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը

© Sputnik / Aram NersesyanԷդգար Մալաքյան
Էդգար Մալաքյան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Էդգար Մալաքյան
Բաժանորդագրվել
Մալաքյանը «Փյունիկի» սան է: 2007 թվականի մրցաշրջանում նա «Փյունիկ-2»-ի կազմում դարձել է Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. 32-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը պայմանագիր է կնքել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի կայքում։
«Բարի գալուստ տուն, Էդգար»,- ողջունել է «Փյունիկը» և հիշեցրել Մալաքյանի ամենագեղեցիկ գոլերից մեկը, որը նա խփել է 12 տարի առաջ՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլում գրավելով Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիայի» դարպասը։
Մալաքյանը «Փյունիկի» սան է: 2007 թվականի մրցաշրջանում նա «Փյունիկ-2»-ի կազմում դարձել է Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող, իսկ նույն տարվա նոյեմբերի 10-ին, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրի՝ Գյումրիի «Շիրակի» դեմ արտագնա խաղում Էդգար Մալաքյանն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում։ 2012 թվականի ամռանը նա «Փյունիկից» տեղափոխվել է Չեխիայի ուժեղագույն թիմերից մեկը՝ Պլզենի «Վիկտորիա»։
Մալաքյանն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև չեխական «Չեսկե Բուդեյովիցեում», Երևանի «Բանանցում» (ներկայիս՝ «Ուրարտու»), «Ալաշկերտում», Գյումրիի «Շիրակում», ուկրաինական «Ստալում», ղազախական «Ժետիսուում» և ռումինական «Պետրոլուլում»։ Նրա նախորդ թիմը եղել է Երևանի «Արարատը»։
Էդգար Մալաքյանը «Փյունիկի» կազմում երեք անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2008, 2009 և 2010թթ․), երեք անգամ՝ 2009, 2010 և 2020/21թթ․ նվաճել է Հայաստանի գավաթը (2-ը՝ «Փյունիկի», մեկ անգամ՝ «Արարատի» կազմում) և նույնքան անգամ «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր (2008, 2010 և 2011թթ․)։
2008 թվականի արդյունքներով՝ «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի կողմից ճանաչվել է «Տարվա հայտնություն»։
Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում փորձառու ֆուտբոլիստն անցկացրել է 232 խաղ և խփել 29 գնդակ։
Մալաքյանը հանդես է եկել Հայաստանի Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2009 թվականի օգոստոսի 12-ին, Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական խաղում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։ Մեր ընտրանու կազմում նա անցկացրել է 21 հանդիպում։
Լրահոս
0