00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ ժողովրդին աջակցելու համար որոշել եմ աշխատանքային խումբ ձևավորել. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը կառավարության նիստին
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանը նշեց, որ Լաչինի միջանցքի` շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ–ում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել։ Նա այդ մասին ասաց կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ։
«Աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Դրա խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հումանիտար աջակցություն ցուցաբերելն է լինելու` այդ թվում միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` աշխատանքային խմբում կընդգրկվեն առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ՏԿԵ նախարարները և այլ գերատեսչությունների ղեկավարներ։
Վարչապետն ասաց նաև, որ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է ԼՂ–ին 4 մլրդ դրամի աջակցություն ցուցաբերելու հարցը։
Նա նշեց, որ Լաչինի միջանցքի` շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ–ում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է, ԼՂ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված` հայտնվելով բլոկադայի տարբեր կողմերում։ Նրա խոսքով` առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվում են, հանրային օբյեկտներում սննդի սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։
Վարչապետը հայտնեց` հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը պետք է ամենօրյա աշխատանքի մասը դառնա, և գործընկեր պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է տեղեկացված լինեն հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0