00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օր 10–րդ. Հայաստանից Արցախ օրական չի հասնում 400 տոննա սննդամթերք ու դեղորայք

© Sputnik / Karen AvetisyanՍտեփանակերտ. արխիվային լուսանկար
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Բաժանորդագրվել
Լաչինի միջանցքի փակման հետևանքով 1100 քաղաքացի, որից 270-ը` անչափահաս, զրկվել են տուն վերադառնալու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանից Արցախ ամեն օր հնարավոր չի լինում տեղափոխել 400 տոննա սննդամթերք ու դեղորայք։ Տվյալները հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ շտաբի տարածած հայտարարության` տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:
«Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակիչ, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը`անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է նաև թե ինչ իրավիճակ է այս պահին Արցախի բժշկական հաստատություններում։
«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որոնցից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն»,– գրված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև 350 հիվանդների մասին, որոնք զրկված են Հայաստանում բուժում ստանալու հնարավորությունից։
Արցախում ժամանակավորապես դադարել են բոլոր պլանային վիրահատությունները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լրահոս
0