https://arm.sputniknews.ru/20221221/ajs-gvortsvov-evs-hertakan-fiaskvon-e-spasvum-serzh-sargsjani-grasenjak-52934306.html
«Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում». Սերժ Սարգսյանի գրասենյակ
«Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում». Սերժ Սարգսյանի գրասենյակ
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ ուշադրությունը կարևորից շեղելու փորձ է արվում։ 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T14:18+0400
2022-12-21T14:18+0400
2022-12-21T14:21+0400
հայաստան
սերժ սարգսյան
դատարան
դուստր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/17/41224037_0:40:1600:940_1920x0_80_0_0_55f56bf14338b0a791f78b73dadd0825.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում։ NEWS.am-ին այս մասին ասել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից` մեկնաբանելով Սարգսյանին ու նրա դուստրերին Հակակոռուպցիոն դատարան հրավիրելու մասին տեղեկությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահն ու նրա աղջիկները` Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն արդեն անցնում է նաև մեկ այլ քրգործով։Ըստ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի` նրա կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թ–ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:Երրորդ նախագահն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/17/41224037_154:0:1577:1067_1920x0_80_0_0_7132fa71bd7c1b03486029118059328c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, դատարան, դուստր
հայաստան, սերժ սարգսյան, դատարան, դուստր
«Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում». Սերժ Սարգսյանի գրասենյակ
14:18 21.12.2022 (Թարմացված է: 14:21 21.12.2022) ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ ուշադրությունը կարևորից շեղելու փորձ է արվում։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում։ NEWS.am-ին այս մասին ասել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից` մեկնաբանելով Սարգսյանին ու նրա դուստրերին Հակակոռուպցիոն դատարան հրավիրելու մասին տեղեկությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահն ու նրա աղջիկները` Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։
«Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում: Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»,– հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն արդեն անցնում է նաև մեկ այլ քրգործով։
Ըստ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի` նրա կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թ–ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երրորդ նախագահն առաջադրված
մեղադրանքը չի ընդունում։Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար
Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ
քրեական հետապնդումը դադարեցվել է։