00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Аушвиц глазами заключенных
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է սառնասիրտ լինել. Քոչարյանը` ադրբեջանցի «բնապահպանների» գործողությունների մասին

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Անդրանիկ Քոչարյան
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանի խոսքով` նախորդ անգամ խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի միջամտությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պալանավորված պրովոկացիոն գործողություններ և դրանով լարվածություն են ստեղծում Արցախում։ Նրանց ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը փոխանցվի Հայաստանին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
«Պետք է լինել սառնասիրտ։ Իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակներն էլ չեն փոխվել՝ անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում»,–անդրադառնալով Կաշենի հանքավայրի շուրջ տեղի ունեցող միջադեպին՝ ասաց Քոչարյանը։
Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատարությանը դիմել էր, որպեսզի թույլ տան այցելել Դրոմբոն եւ Կաշենի հանքավայրեր։
Այս պահին էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
«Նախորդ անգամ խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի միջամտությամբ։ Խաղաղապահ ուժերն ունեն առաքելություն նման լարվածությունները չեզոքացնելու համար»,–ասաց նա։
Քոչարյանի խոսքով` Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր, ուրիշ հարց է, թե Հայաստանը որքան է պատրաստ դիմակայել այդ ծրագրերին։
«Բնապահպան» ադրբեջանցիները կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
«Եղել են ժամանակներ, որ Հայաստանը ոչ միայն դիմակայել է, այլ նաև հետ է շպրտել ։ Ադրբեջանը պետք է մի բան իմանա՝ նման քայլերով ստիպում է, որ Հայաստանն ու Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա և մեր անհաջողություններից դաս քաղելը լինի ավելի արագ տեմպերով »,–ասաց նա։
Նա վստահ է, որ պետք է այնպես անել, որ այս գործընթացը չբերի ավելի մեծ լարվածությունների։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։
Լրահոս
0