https://arm.sputniknews.ru/20221208/erdvoghany-husvov-e-vor-2023-tvakanin-bardzr-gnatshi-voghnashary-kkvotrvi-52346670.html
Էրդողանը հուսով է, որ 2023 թվականին բարձր գնաճի «ողնաշարը» կկոտրվի
Էրդողանը հուսով է, որ 2023 թվականին բարձր գնաճի «ողնաշարը» կկոտրվի
Sputnik Արմենիա
1.5 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայում դանդաղել է գնաճը։ 08.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-08T12:49+0400
2022-12-08T12:49+0400
2022-12-08T12:53+0400
թուրքիա
գնաճ
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49051693_0:156:3087:1892_1920x0_80_0_0_0ea1880d59ce7026f508c851709189a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի կառավարությունը հուսով է, որ 2023 թվականի սկզբին կկարողանա կոտրել բարձր գնաճի «ողնաշարը»։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Նոյեմբերին Թուրքիայում տարեկան գնաճը 1.5 տարվա ընթացքում առաջին անգամ դանդաղել է` հոկտեմբերին գրանցած 85,51%–ից հասնելով 84,39%։ Նոյեմբերին սպառողական գների աճը, պաշտոնական տվյալներով, կազմել է 2,88%։Թուրքիայի նախագահի խոսքով` այն մակարդակը, որին երկիրը կարճ ժամանակում հասել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ազգային հպարտության առարկա է դարձել»։Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել«2002 թվականին պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը կազմել էր ընդամենը 248 մլն դոլար, իսկ նախորդ տարի մենք ռեկորդ էինք սահմանել` 3 մլրդ 224 մլն դոլար։ Այս տարի ակնկալում ենք, որ արտահանման ցուցանիշն ավելի քան 3 մլրդ դոլար կկազմի»,– ասել է Էրդողանը։Հիշեցնենք` Թուրքիայի նախագահը նոյեմբերի 30-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում հայտարարել էր, որ այս տարի երկրում տնտեսական ռեկորդային աճ է գրանցվելու։Թուրքիան նախատեսում է գազային հանգույցի նախագծի հարցով համաժողով անցկացնել փետրվարին
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49051693_177:0:2908:2048_1920x0_80_0_0_5d4079d0b6b81a97a4729d450c2eb64a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, գնաճ, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, գնաճ, ռեջեփ թայիփ էրդողան
Էրդողանը հուսով է, որ 2023 թվականին բարձր գնաճի «ողնաշարը» կկոտրվի
12:49 08.12.2022 (Թարմացված է: 12:53 08.12.2022) 1.5 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայում դանդաղել է գնաճը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի կառավարությունը հուսով է, որ 2023 թվականի սկզբին կկարողանա կոտրել բարձր գնաճի «ողնաշարը»։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նոյեմբերին Թուրքիայում տարեկան գնաճը 1.5 տարվա ընթացքում առաջին անգամ դանդաղել է` հոկտեմբերին գրանցած 85,51%–ից հասնելով 84,39%։ Նոյեմբերին սպառողական գների աճը, պաշտոնական տվյալներով, կազմել է 2,88%։
«Մենք քայլ առ քայլ լուծում ենք գնաճի խնդիրը... Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հույս ունենք գալիք տարեսկզբին կոտրել գնաճի ողնաշարը», – Money Talks ծրագրի և խմբի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով` այն մակարդակը, որին երկիրը կարճ ժամանակում հասել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ազգային հպարտության առարկա է դարձել»։
«2002 թվականին պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը կազմել էր ընդամենը 248 մլն դոլար, իսկ նախորդ տարի մենք ռեկորդ էինք սահմանել` 3 մլրդ 224 մլն դոլար։ Այս տարի ակնկալում ենք, որ արտահանման ցուցանիշն ավելի քան 3 մլրդ դոլար կկազմի»,– ասել է Էրդողանը։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահը նոյեմբերի 30-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում հայտարարել էր, որ այս տարի երկրում տնտեսական ռեկորդային աճ է գրանցվելու։