00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքի փակումը կոպտագույն խախտում կլիներ. Միրզոյան

© Sputnik / Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը վստահ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ և պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերված և արձանագրված են։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքին։
Նշենք, որ այդ օրը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի առնչությամբ ռուս խաղաղապահները բանակցություններ էին վարել ադրբեջանական կողմի հետ, և Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին բացվել էր։
«Այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել, քանի որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։ Կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերված, արձանագրված են, բոլորի կողմից ընդունված են և հանրահռչակված են»,– նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ հարցն արագ հարթվել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում։
ԱԳ նախարարն արձանագրեց, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և նոր պահանջներ ներկայացնելը կարող է իրավիճակի սրացման ուղղված լինել։
«Միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին լուրեր տարածվեցին, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարությամբ հանդես եկավ` հերքելով այդ լուրերն ու ասելով, որ տարածվող լուրերը կեղծ են։
Բաքուն ցանկանում է փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ ԽՎ–ի նիստում
Նշվում էր, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, և նա հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու:
Լրահոս
0