https://arm.sputniknews.ru/20221126/tvokaevy-standznec-ghazakhstani-nakhagahi-pashtvony-na-erdvec-ev-khvosec-arajnahertutjunneri-masin-51865225.html
Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը. նա երդվեց և խոսեց առաջնահերթությունների մասին
Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը. նա երդվեց և խոսեց առաջնահերթությունների մասին
Sputnik Արմենիա
Տոկաևն ասել է, որ Ղազախստանը կշարունակի վարել հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականություն։ 26.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-26T11:21+0400
2022-11-26T11:21+0400
2022-11-26T11:24+0400
ղազախստան
կասիմ-ժոմարտ տոկաև
պաշտոն
երդմնակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49753210_0:192:3255:2022_1920x0_80_0_0_7ffe92d39acea2a9d4a8be61522bd6c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանի նախագահական արտահերթ ընտրություններում հաղթած Կասիմ–Ժոմարտ Տոկաևն այսօր ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Արարողությունն անցկացվել է Անկախության պալատում և հեռարձակվել հանրապետական հեռուստաալիքների եթերով և նախագահական մամուլի ծառայության սոցցանցային էջերում։Դահլիճում ներկա են եղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, ինչպես նաև հանրության ներկայացուցիչներ։Ամռանը Ղազախստանում հանրաքվե անցկացվեց, որով հաստատվեցին Սահմանադրական փոփոխությունները։ Դրանցից մեկն առնչվում էր նախագահի իրավասությունների ժամկետներին. այսուհետ երկրի նախագահին ընտրում են յոթ տարի ժամկետով` առանց վերընտրվելու հնարավորության։Երդմնակալության խոսքում Տոկաևը վստահություն է հայտնել, որ դա ճանապարհ կհարթի քաղաքական գործիչների նոր սերնդի համար։«Ղազախստանը զարգացման նոր դարաշրջան է թևակոխում։ Մեր նախաձեռնած մեծածավալ բարեփոխումները արմատական փոփոխությունների սկիզբ դրեցին», – ընդգծել է նա` խոստանալով շարունակել բարեփոխումները։Նախագահի խոսքով` Ղազախստանը կշարունակի վարել հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականություն` ուղղված ազգային շահերի պաշտպանությանը։ Նա առաջնահերթ է համարել Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ռազմավարական գործընկերության և համագործակցության հարցերը։Հիշեցնենք` Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 20-ին։ Քվեարկությանը մասնակցեց ընտրողների 69,44 տոկոսը։ Տոկաևը ստացավ ընտրողների քվեների 81,31 տոկոսը։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49753210_46:0:2775:2047_1920x0_80_0_0_aff2829327a5558bc131cdb932406fd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, կասիմ-ժոմարտ տոկաև, պաշտոն, երդմնակալություն
ղազախստան, կասիմ-ժոմարտ տոկաև, պաշտոն, երդմնակալություն
Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը. նա երդվեց և խոսեց առաջնահերթությունների մասին
11:21 26.11.2022 (Թարմացված է: 11:24 26.11.2022) Տոկաևն ասել է, որ Ղազախստանը կշարունակի վարել հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականություն։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանի նախագահական արտահերթ ընտրություններում հաղթած Կասիմ–Ժոմարտ Տոկաևն այսօր ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի բարձր պարտականությունները», – ասել է նա։
Արարողությունն անցկացվել է Անկախության պալատում և հեռարձակվել հանրապետական հեռուստաալիքների եթերով և նախագահական մամուլի ծառայության սոցցանցային էջերում։
Դահլիճում ներկա են եղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, ինչպես նաև հանրության ներկայացուցիչներ։
Ամռանը Ղազախստանում հանրաքվե անցկացվեց, որով հաստատվեցին Սահմանադրական փոփոխությունները։ Դրանցից մեկն առնչվում էր նախագահի իրավասությունների ժամկետներին. այսուհետ երկրի նախագահին ընտրում են յոթ տարի ժամկետով` առանց վերընտրվելու հնարավորության։
Երդմնակալության խոսքում Տոկաևը վստահություն է հայտնել, որ դա ճանապարհ կհարթի քաղաքական գործիչների նոր սերնդի համար։
«Ղազախստանը զարգացման նոր դարաշրջան է թևակոխում։ Մեր նախաձեռնած մեծածավալ բարեփոխումները արմատական փոփոխությունների սկիզբ դրեցին», – ընդգծել է նա` խոստանալով շարունակել բարեփոխումները։
Նախագահի խոսքով` Ղազախստանը կշարունակի վարել հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականություն` ուղղված ազգային շահերի պաշտպանությանը։ Նա առաջնահերթ է համարել Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ռազմավարական գործընկերության և համագործակցության հարցերը։
Հիշեցնենք` Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 20-ին։ Քվեարկությանը մասնակցեց ընտրողների 69,44 տոկոսը։
Տոկաևը ստացավ ընտրողների քվեների 81,31 տոկոսը։