00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու հարցը կարող ենք համարել լուծված. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ` հայկական կողմը զարգացրել է իր ասելիքն այնքան, որ կարելի է կոնկրետ լուծումների գնալ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու հարցը կարող ենք համարել լուծված։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու հարցը ոչ թե էսկալացիա փնտրելու առիթ է, այլ իսկապես կոմունիկացիաներ ստեղծելու, վերակառուցելու, այդ հարցը կարող ենք համարել լուծված»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` հայկական կողմը, ընդհանուր առմամբ, զարգացրել է իր ասելիքն այնքան, որ կարող են կոնկրետ լուծումների գնալ, պարզապես պետք է, որ իսկապես աշխատեն այդ լուծումների ուղղությամբ, այլ ոչ թե հանդիպումներով ֆիքսեն, որ էլի հանդիպեցին։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության նոյեմբերի 10–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։
Նա ասաց, որ Ադրբեջանի ղեկավարն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ–ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ–ի դեկտեմբերին։
Նշենք, որ հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ:
Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Լրահոս
0