https://arm.sputniknews.ru/20221115/kga-ardjvoq-glkhavvor-datakhazn-azh-3-patgamavvori-hetevic-51330057.html
Կգա՞ արդյոք գլխավոր դատախազն ԱԺ՝ 3 պատգամավորի հետևից
Կգա՞ արդյոք գլխավոր դատախազն ԱԺ՝ 3 պատգամավորի հետևից
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում խոսել է ընդդիմադիր երեք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավոր գործընթացի մասին։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T17:48+0400
2022-11-15T17:48+0400
2022-11-15T18:01+0400
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44332978_0:0:800:451_1920x0_80_0_0_cc0041294766dd6e15d40c08fcdd041f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՀՀ գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով, ու «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:«Պաշտոնապես այդպիսի տեղեկություն չունեմ, բայց չեմ բացառում։ Ես չեմ բացառում նաև, որ շատ մարդիկ, որոնք օրենքի հետ ժամանակին խնդիր են ունեցել ու կարծել են, որ պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձևով պաշտպանել, հիմա կհասկանան, որ այդպես չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը նստաշրջանի ավարտին տեղի ունենա, ԱԺ նախագահն ասաց, որ բացակայությունների հետ կապված խնդիրը չի քննարկվում։Նա խորհուրդ տվեց ընդդիմադիրներին հասկանալ, որ ժամանակին իրենց արածների համար պատասխան են տալու։Նշենք, որ օրեր առաջ մամուլում գրել էին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին, Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանին հնարավոր է զրկեն պատգամավորական անձեռնամխելիությունից։ Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում, թե կոկրետ ինչ վարույթով է դատախազը միջնորդելու, հայտնի չէ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44332978_19:0:731:534_1920x0_80_0_0_df84f0de104a272233f6827450233bc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատգամավոր, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան, դատախազ
պատգամավոր, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան, դատախազ
Կգա՞ արդյոք գլխավոր դատախազն ԱԺ՝ 3 պատգամավորի հետևից
17:48 15.11.2022 (Թարմացված է: 18:01 15.11.2022) ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում խոսել է ընդդիմադիր երեք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավոր գործընթացի մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՀՀ գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով, ու «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:
«Պաշտոնապես այդպիսի տեղեկություն չունեմ, բայց չեմ բացառում։ Ես չեմ բացառում նաև, որ շատ մարդիկ, որոնք օրենքի հետ ժամանակին խնդիր են ունեցել ու կարծել են, որ պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձևով պաշտպանել, հիմա կհասկանան, որ այդպես չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը նստաշրջանի ավարտին տեղի ունենա, ԱԺ նախագահն ասաց, որ բացակայությունների հետ կապված խնդիրը չի քննարկվում։
«Ճիշտ կլինի, որ այն պատգամավորները, որոնք շարունակեն բացակայել, լքեն խորհրդարանը, աշխատավարձ չստանան և տեղ չզբաղեցնեն»,– ասաց նա։
Նա խորհուրդ տվեց ընդդիմադիրներին հասկանալ, որ ժամանակին իրենց արածների համար պատասխան են տալու։
Նշենք, որ օրեր առաջ մամուլում գրել էին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին, Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանին հնարավոր է զրկեն պատգամավորական անձեռնամխելիությունից։ Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում, թե կոկրետ ինչ վարույթով է դատախազը միջնորդելու, հայտնի չէ: