00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանը և Բեշտը կարևորել են տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը

© PhotoԱրարատ Միրզոյանն ու Օլիվիե Բեշտը
Արարատ Միրզոյանն ու Օլիվիե Բեշտը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2022
Արարատ Միրզոյանն ու Օլիվիե Բեշտը
Բաժանորդագրվել
Ֆրանսիայում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտը քննարկել են հայ–ֆրանսիական առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս համատեքստում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ քննարկվել են Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
Հիշեցնենք` Միրզոյանը նոյեմբերի 10-ին է աշխատանքային այցով մեկնել Փարիզ։ Նա արդեն հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ և ասել, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին։
Լրահոս
0