https://arm.sputniknews.ru/20221109/arcakhi-apagaji-harcvov-hujs-tesnum-enq-hajastanrdadrbejan-erakvoghm-dzevachapum-ohanjan-51060381.html
Արցախի ապագայի հարցով հույս տեսնում ենք Հայաստան–ՌԴ–Ադրբեջան եռակողմ ձևաչափում. Օհանյան
Արցախի ապագայի հարցով հույս տեսնում ենք Հայաստան–ՌԴ–Ադրբեջան եռակողմ ձևաչափում. Օհանյան
Sputnik Արմենիա
Նախկին նախարարը հիշեցնում է, որ նախքան Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը Պաշտպանության բանակն ու Հայաստանի Հանրապետությունն էին տարիներ շարունակ Արցախի... 09.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-09T14:13+0400
2022-11-09T14:13+0400
2022-11-09T16:33+0400
ռուսաստան
արցախ
հայաստան
սեյրան օհանյան
«հայաստան» դաշինք
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51073317_0:84:1600:984_1920x0_80_0_0_1e043f169f473c0e17eba8de4d82b2d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արցախի հարցով ՀՀ–ի իշխանությունների որևէ հանդիպում և բանակցություն այժմ չի կարող այն մակարդակի լինել, ինչ մակարդակի եղել է նախկինում։ Այս մայիսին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։Արցախի ինքնորոշումից հրաժարվելով՝ ՀՀ–ն իր վրա է վերցնում ագրեսորի պիտակը. Շավարշ ՔոչարյանՆրա խոսքով` այսօր ընթացող բանակցություններում թեպետ նախկին բանակցային իրավիճակը չի կարող լինել, այնուամենայնիվ, եղածից պետք է ընտրել ամենաշահեկանը Արցախի ժողովրդի ճակատագրի և ինքնորոշման համար։Նախկին նախարարը հիշեցնում է, որ նախքան ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում, Պաշտպանության բանակն ու Հայաստանի Հանրապետությունն էին տարիներ շարունակ Արցախի անվտանգության երաշխավորը, և այսօր կարևորում է ՊԲ–ի և ռուս խաղաղապահների համագործակցությունն իրար հետ։«Պետք է արձանագրենք, որ Արցախի ՊԲ–ն ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի հետ միասին` ինքնապաշտպանության իրավունքի իրականացման հիմքով»,–ասաց Օհանյանը։Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասինՀանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51073317_89:0:1512:1067_1920x0_80_0_0_615d6d47e65e47f5d9656b5c0d9a9ca7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արցախ, հայաստան, սեյրան օհանյան, «հայաստան» դաշինք, ընդդիմություն
ռուսաստան, արցախ, հայաստան, սեյրան օհանյան, «հայաստան» դաշինք, ընդդիմություն
Արցախի ապագայի հարցով հույս տեսնում ենք Հայաստան–ՌԴ–Ադրբեջան եռակողմ ձևաչափում. Օհանյան
14:13 09.11.2022 (Թարմացված է: 16:33 09.11.2022) Նախկին նախարարը հիշեցնում է, որ նախքան Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը Պաշտպանության բանակն ու Հայաստանի Հանրապետությունն էին տարիներ շարունակ Արցախի անվտանգության երաշխավորը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արցախի հարցով ՀՀ–ի իշխանությունների որևէ հանդիպում և բանակցություն այժմ չի կարող այն մակարդակի լինել, ինչ մակարդակի եղել է նախկինում։ Այս մայիսին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով` այսօր ընթացող բանակցություններում թեպետ նախկին բանակցային իրավիճակը չի կարող լինել, այնուամենայնիվ, եղածից պետք է ընտրել ամենաշահեկանը Արցախի ժողովրդի ճակատագրի և ինքնորոշման համար։
«Արցախի ինքնորոշման համար հետագայում պայքարելու շանս տեսնում ենք Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ ձևաչափում»,– նշեց Օհանյանը։
Նախկին նախարարը հիշեցնում է, որ նախքան ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում, Պաշտպանության բանակն ու Հայաստանի Հանրապետությունն էին տարիներ շարունակ Արցախի անվտանգության երաշխավորը, և այսօր կարևորում է ՊԲ–ի և ռուս խաղաղապահների համագործակցությունն իրար հետ։
«Պետք է արձանագրենք, որ Արցախի ՊԲ–ն ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի հետ միասին` ինքնապաշտպանության իրավունքի իրականացման հիմքով»,–ասաց Օհանյանը։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին
հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։